Քաղաքական

Հեղափոխությունից հետո ԵՄ քաղաքականության մեջ շոշափելի փոփոխություն չի կատարում. Փաշինյան

Բրյուսելյան այցն ավարտվեց, սկսվեցին քննարկումներն ու վերլուծությունները: Քաղաքագետները փորձում են մեսիջները հասկանալ:

Ամփոփելով բրյուսելյան այցի արդյուքները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է  Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Նկատել, որ հեղափոխությունից հետո  Եվրամիությունը բազմաթիվ ողջունող հայտարարություններ է անում, բայց քաղաքականության մեջ շոշափելի փոփոխություն  չի կատարում:

Եվրամիության քաղաքականությունը նույնն է, ինչ չորս կամ  երեք ամիս առաջ ՝ասել է Փաշինյանը:

Թևան Պողոսյանը կողմանակից է ասվածին, մասնավորապես ուկրաինական օրինակը մատնացույց անելով ասում է, որ նույն սխալները պետք է չկրկնի ԵՄ-ն, ստանդարտ փաթեթները պետք է վերանայվեն:

Միջազգային օգնությունը պետք է չաշխատի որպես աշխարհաքաղաքական պրոցեսները առաջ տանելու միջոց: Հայաստանում հեղափոխությունը չի եղել աշխարհաքաղաքական պրոցեսների հիման վրա, այդ առումով պետք է վերանայել ստանդարտները՝ ասում է Թևան Պողոսյանը: Ղարաբաղյան խնդրի լուծման հարցում  ևս պետք է ասենք, որ  ունենք մեր պատկերացումը, կուզեք՝ միասին կանցնենք, չեք ուզի՝

«Մենք տեղ ենք հասցնելու և մեր ուզածով է լինելու հստակեցրեց Թևան Պողոսյանը»:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում շրջանառված  ձևակերպումները չեն արդարացրել իր սպասումները, հատկապես վերջնական փաստաթուղթ:

«Բոլոր խնդիրները լցնել մի զամբյուղի մեջ, տարածքային ամբողջականության վարելու սկզբունի հետ խառնելը ստեղծել է խառը մի պատկեր»:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Հայաստանի մասնակցությունը ոգևորել է, դա կարևոր էր ասաց: Շատ լավ է, որ ՆԱՏՕ-ի նման կառույցը լինելու է մեր հարևան երկրում՝ Վրաստանում, դա ապահովություն է նաև Հայաստանի համար նրա կարծիքով. Սակայն մյուս կողմից ՌԴ ստիպված կլինի խտացնել իր ներկայությունը ՀԿ-ում. Մոսկվան, ըստ քաղաքագետի, կցանկանա Ադրբեջանում ռազմական ներկայություն ունենալ՝ կամ որպես պատերազմը զսպող միջոց կամ որպես պատերազմից հետո խաղաղություն հաստատող:

Հայաստանի գլխավոր մեսիջն, ըստ Աղասի Ենոքյանի, այն էր, թե կկարողանանք լրացուցիչ երաշխիքներ ստանալ արևմուտքից՝ խաղաղության պահպանման համար:  Փորձագետը կարծում է, որ այդ մեսիջը գագթնաժողովի շրջանակում Երևանը կարողացավ տեղ հասցնել: Թե ինչպեիսին կլինի պատասխանը դեռ պարզ չէ: «Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին» թեզը անմիջապես չի իրականացվի, այն բանակցությունների թեմա է և ոչ նախապայման ասաց:

Ցուցադրել ավելի
Back to top button