Սպորտ

Ֆուտբոլով շնչող Երեւանը

Մոտ 1 ամիս աշխարհի բնակչության ֆուտբոլասեր  հատվածն  ապրում էր ֆուտբոլով: Մրցաշարի մեծ մասն արդեն հետևում է, առջևում ամենակարևոր եզրափակիչ ակորդներն են:

Այս  օրերին մթնոլորտը ֆուբոլային էր նաև Երևանում,  հատկապես  ֆան գոտիներում:

Երբ սկսվում են խաղերը , Կարապի լճում նստելու, անգամ կանգնելու տեղ չկա: «Ռադիոլուրը» եւս  հետևել է կիսաեզրափակչի Անգլիա-Խորվաթիա խաղին:

 

Դուք արդեն լսեցիք, թե ինչ ոգևորվածության, բարձր ծափերի ու հարյուրավոր երկրպագուների էներգիայով լի ձայների ներքո է մեկնարկում 2018 թվականի ֆուտբոլի առաջնության երկրորդ կիսաեզրափակչի Անգլիա-Խորվաթիա խաղը:

Կարապի լճի մոտակայքում նստելու, նույնիսկ կանգնելու տեղ չկա: Ֆուտբոլասերները եկել են դեռ ժամեր առաջ, էկրանին մոտ ավելի հարմար տեղ պահելու համար:

Խաղի 5-րդ րոպեին Անգլիայի հավաքականը բացեց խաղի հաշիվը:

Այստեղ ես հանդիպել եմ այս խաղի, երևի թե ամենաիսկական երկրպագուներին: Շոտլանդացիներ, որ ապրում են Անգլիայում, եկել էին ընտանիքով, Անգլիայի մարզաշապիկով:

«Երկրպագուներ շոտլանդացի: Այստեղ ենք մեր թիմին երկրպագելու ու աջակցելու համար: Մթնոլորտն  այստեղ ուղղակի հիասքանչ է, ավելի հաճելի է, քան տանը նստած ֆուտբոլ նայելը: Հույս ունեմ մերոնք կհաղթեն ու կերգենք այդ երգը»:

Հենց հիմա, առաջին խաղակեսի ավարտին մնացել է մի քանի րոպե, մոտենում են Կարապի լճի էկրաններից ամենահեռուն նստած մարդկանց: Տեսնենք՝ ինչո՞ւ են հենց այս տեղն ընտրել: Գիտեք այստեղից էկրանն ուղղակի չի երևում:

Երկրորդ խաղակեսի 68-րդ րոպեն անցավ, և Իվան Փերիսիչի խփած գնդակը հավասարեցրեց խաղի հաշիվը:

Հենց այս գնդակի շնորհիվ Անգլիան ու Խորվաթիան խաղացին ևս 30 րոպե:

Ավելացված ժամանակի 109-րդ րոպեին խորվաթները խփեցին իրենց  հաղթական գնդակը և անցան եզրափակիչ:

Եզրափակչի մյուս մասնակից Ֆրանսիան մեկ օր ավելի է հանգստանում:

Հիմա արդեն պարզ է՝ 2018 թվականի աշխարհի գավաթի հաղթող կդառնա կամ Ֆրանսիան, կամ Խորվաթիան:

Իսկ անգլիացի երկրպագուները, ինչքան էլ երգեն հայտնի երգը, գավաթն այս տարի էլ տուն չի գնա:

Ցուցադրել ավելի
Back to top button