Տնտեսական

ՏԻՄ-երում գրանցված խախտումները կունենան իրավական հետևանքներ


Թավշյա հեղափոխությունից հետո համայնքներում սկիզբ առած բողոքի ակցիաները հիմնականում ուղղված էին համայնքների ղեկավարների անօրինական գործողություններին ու նրանց հրաժարականին:  Տարբեր գյուղերում բարձրացված խնդիրներ անդրադարձել է Արմավիրի մարզպետարանը՝ աշխատանքային խմբերի միջոցով   իրականացնելով իրավական և վարչական հսկողություն: Օրեր առաջ  ռադիոլուրն անդրադարձել էր  ՏԻՄ և Տեղեկատվության ազատության մասին օրենքների խախտումներին՝  ներկայացնելով  ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում ժուռնալիստների  ,,Ասպարեզ,, ակումբի  մշտադիտարկման արդյունքները: 

Համայնքների ղեկավարներն ու ավագանիները  խախտել են  ՏԻՄ օրենքի մի շարք հոդվածներ: Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ  Արամ Հովհաննիսյանը նշեց դրանցից մի քանիսը:  Ավագանու նիստերին ավագանու անդամները մասնակցել են իրենց կամ իրենց հարազատներին դրամական աջակցություն ցուցաբերելու կամ գույքահարկի զիջման քվեարկությանը: Ավագանու անդամները  բացակայել են ավագանու կեսից ավելի նիստերին, բայց  շարունակում են իրենց լիազորությունները:

Խախտումներ կան քաղաքաշինության ու հողօգտագործման բնագավառներում: Համայնքներում չկան ավագանու նստավայրեր, հանձնաժողովներ, խորհրդակցական մարմիններ: Նալբանդյան համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանն ասաց, որ այդօրինակ հանձնարարականներ չեն ստացել, եթե ստացած լիներին՝ կկատարեին:

Քարակերտ համայնքի ղեկավար Մհեր Հարթենյան նշեց, որ համայնքում  կան տարբեր ոլորտներին առնչվող  մի քանի հանձնաժողովներ:


ՏԻՄ օրենքի խախտումները ինչպիսի  իրավական հետևանքներ ունեն՝  ռադիոլուրի հարցին, Արմավիրի մարզպետ Գագրկ Միրիջանյանը պատասխանեց, որ իրավաբանների ներկայացրած իրավախախտումների վերաբերյալ գրությունները կուղղվեն իրավապահ մարմիններին:


Օրերս ընդդեմ  գյուղապետի անօրինականությունների իր բողոքի ձայնն էր բարձրացրել Լուսագյուղ համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Արամ Հարությունյանը՝ կարելով բերանը: Կառավարության շենքի դիմաց ն ա հացադուլ էր հայտարարել: Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը նշեց,  որ եղել է Լուսագյուղում, դիմել գյուղացիներին համայնքի ղեկավարի հետագա կառավարմանը դեմ լինելուն, միայն Արամ Հարությունյանն է դեմ եղել: Ըստ մարզպետիէ խնդիրը ներանձնային է:


Դալարիկում չարաշահումներ չեն եղել, բողոքներ չկան, հողատերերին համայնքի ղեկավարը պարտավորվել է վճարել:


Իսկ Արշալույսում կրքերն արդեն հանդարտվել են, համայնքի ղեկավար Զարզանդ Գիրիգորյանը ներկայում գտնվում է արձակուրդում, որից հետո օգոստոսի 14-ին իր դիմումի համաձայն կդադարեցնի համայնքի ղեկավարի լիազորությունները:

Back to top button