ԿարևորՔաղաքական

Փաշինյան․ Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել ՀՀ-ում հեղափոխությունից հետո

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մոտ կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Հայաստանի մարտահրավերներից է Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությունը։

«Ցավոք սրտի, Հայաստանում ժողովրդավարության առաջխաղացման և ժողովրդավարական հեղափոխությունից հետո Ադրբեջանը ավելի ագրեսիվ դարձավ, և այս ագրեսիան միայն Հայաստանի դեմ չէ ուղղված, դա նաև ագրեսիա է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ», — ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրերից լարվածության աճ էր տեսնում Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

Նա նաև նշել է, որ ադրբեջանական ցանկացած հարձակում Հայաստանի դեմ «հարձակում է նաև ժողովրդավարության դեմ»:

Back to top button