ԿարևորՔաղաքական

Վարչապետը ներկայացրեց Հայաստանի ժողավրդավարական զարգացման իր տեսլականը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն կատարած այցի ընթացքում հանդիպել է Քարնեգի Եվրոպա կենտրոնի փորձագետների և ԵՄ պաշտոնյաների հետ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

«Վարչապետը ներկայացրեց Հայաստանի ժողովրդավարական զարգացման իր տեսլականը, Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների բնույթն ու ծագումնաբանությունը, պատասխանեց ներկաների հարցերին՝ կապված Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հետ»,- նշել է Արման Եղոյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է:

Ցուցադրել ավելի
Back to top button