Հասարակություն

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցող օտարերկրացիները կազատվեն մուտքի վիզայի պետտուրքից

2018 թվականի հոկտեմբերի 10-11-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներն կազատվեն մուտքի վիզայի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հուլիսի 10-ի նիստի օրակարգում:

Նշվում է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստանի ժամանող օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկրի տարածք դյուրացնելու նպատակով: Այն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործելու է մինչև 2018 թվականի հոկտեմբերի 15-ը ծագած հարաբերությունների համար։

Մեկ այլ որոշման նախագծով առաջարկվում է գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող՝ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարներին և նրանց ուղեկցող անձանց ազատել ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

Back to top button