ԿարևորՔաղաքական

Յուրի Խաչատուրովը հարցաքննության կներկայանա հուլիսի վերջին. ՀՔԾ

Լրատվամիջոցներում ինֆորմացիա է տարածվել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Հատուկ քննչական ծառայությունը վկայի կարգավիճակով հարցաքննության ծանուցագիր է ուղարկել։ Հաստանում են  ՀՔԾ մամուլի ծառայությունից։

«Այո, ծանուցագիր ուղարկվել է։ Յուրի Խաչատուրովը փոխանցել է, որ հուլիսի վերջին կգա Հայաստան», ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը և ըստ տեղեկությունների՝ մասնակցություն է ունեցել ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում ստեղծված շտաբի աշխատանքներին։

2008թ. ապրիլի 15-ի հրամանագրով Խաչատուրովը նշանակվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում։

Ցուցադրել ավելի
Back to top button