ԿարևորՀասարակություն

Զանգ «Ռադիոլուր»-ին կալանավայրից՝ կառավարությանն ուղղված խնդրագրով


«Արմավիր» քրեակատարաղոկան հիմնարկի շուրջ 30 դատապարտյալ կառավարությանը համաներման խնդրանք է ներկայացնում, հասրակությունից ակնկալում  են աջակցություն, կառավարությունից՝ վարչապետի ներկայացուցչի այց մեկուսարան, հակառակ դեպքում, զգուշացնում են, հացադուլ կսկսեն:

Դատապարտյալների կողմից համաներման պահանջը նոր չէ, բայց այս անգամ բացառիկ է այն ձևը, որով  պահանջը հասել  է «Ռադիիոլուր»-ին:

«Արմավիր» քրեակատարողանից ուղիղ մեր լրատվական զանգահարել է դատապարտյալը:

«Ռադոիոլուր»-ը սովորաբար տարաբնույթ հեռախոսազանգեր է ստանում:  Մեր ունկնդիրները մեզ դիմում են տարբեր խնդիրներով ՝ այս կամ այն թեմային անդրառանալու խնդրանքից, հաճախ պահանջից մինչև այս կամ այն հարցի վերաբերյալ սեփական դիտարկումների մասին  ծանուցում:

Սակայն «Ռադիոլուրի»՝ այսօր առավոտյան ստացած զանգը բացառիկ էր. մեզ զանգահարողը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից էր:

«Ձեզ անհանգստացնում են Արմավիր քրեակատարողական հիմնարկից, դատապարտյալ Բաբկեն Ղալցյանը»:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալը մեզ զանգահարել էր ինչպես ինքն ասաց շուրջ 3 տասնյակ դատապարտյալների խնդրանքը Հանրային ռադիոյի միջոցով կառավարությանը փոխանցելու  համար:

«Մենք շուրջ 30 դատապարտյալներով բաց նամակ ենք գրել հանրապետության վարչապետին համաներման պահանջով: Հնարային ռադիոյի լրատվականին խնդրում ենք մեզ աջակցել ու հնարավորություն տալ, որ մեր խնդիրը հասնի վարչապետին»:

Բաց նամակում, որն ընթերցեց մեզ զանգահարած դատապարտյալը, բարձրացվում է համաներման հարցը: Անազատության մեջ գնտնողները նշում են, որ Հայաստանի շուրջ   5000 դատապարտյալներից շատերը «անհամաչափ կամ ընտրովի արդարադատության են ենթարկվել», իրավիճակի փոփոխության իրենց ակնկալիքը կապում են հեղափոխության հետ, կարծում են, որ իրավիճակի լուծում կարող է դառնալ համաներումը, դրա կիրառման դեպքում  խոստանում են ավելի օրինապաշտ դառնալ:

Նակամում 3 պահանջ են բարձրացնում, ցանկանում են, որ վարչապետի ներկայացուցիչն այցելի իրենց, ծանոթանա իրենց խնդիրներին և դրանք փոխանցի գործադիդրին: Հասարակությունից ակնկալում են  աջակցություն իրենց պահնաջին , որպեսզի հնարավորինս  լայն համաներում կիրառվի: Երրորդ պահանջը համարյա վերջնագիր է հիշեցնում:

«Եթե վարչապետի ներկայացուցիչը մինչև հուլիսիւ 18-ը չայցելի մեզ ստիպված կլինենք դիմել բողոքի շայրահեղ միջոցի ՝ հացադուլի և այսպես հասնել արդարությանը»:

Իշխանափոխությունից հետո համաներման հարցի մասին պարբերաբար խոսվել է:  Թեման  բարձրացվեց  Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ : Պատգամավորները  Փաշինյանից ուղիղ  հետաքրքվեցին՝  համաներում լինելո՞ւ է, եթե այո ՝ ապա ե՞րբ։

Համաներման մտադրությունը սովորաբար  գաղտնի է պահվում՝ ի պատասխան  հիշեցրեց  Փաշինյանը : Նույն պատասխանը փածինյանը տալիս է՝ այլ առիթներով հարցի մասին խոսելիս: Հենց երեկ լրագրողները վարչապետին հիշեցրին, որ հանրության մեջ համաներման պահանջ կա, անգամ դատապարտյալների ու կալանավորների հարազատներն այդ հարցով բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ:

Ընդհանուր առմամբ Հայաստանի անկախացումից ի վեր եղել է 8 համաներում: Առաջինը ՝ 95-ին, վերջինը ՝ 2013 թվականին, անկախության 22-ամյակի կապակցությամբ : 5 տարի Հայաստանում համաներում չի եղել ու ըստ ոլորտում մասնագիտացած կառույցների՝ դրա անհրաժեշտությունը հասունացել է:

Back to top button