Հասարակություն
Հայկ Գրիգորյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ


ՀՀ կառավարության որոշմամբ Քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Հայկ Գրիգորյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայկ Գրիգորյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանում օրինականության հաստատումը, կոռուպցիայի, հանցավորության դեմ պայքարն առաջնահերթություն է:
«Այս բոլոր հարցերը լուծելիս որևէ կերպ չպետք է տուժեն մարդու իրավունքները և օրինականությունը: Կոռուպցիայի դեմ պայքարում մենք պետք է հարյուր տոկոսով ապահովենք օրինականությունը և իրավունքի գերակայությունը, բացառենք, որ որևէ այլ մեկնաբանություն իրավապահ համակարգի գործողություններին հնարավոր լինի տալ: Հույս ունեմ, որ ՔԿ-ն Ձեր ղեկավարությամբ կգործի հենց այս տրամաբանությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: