Քաղաքական

ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին նոր ծանուցում է ուղարկել

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր ծանուցում է ուղարկել։ Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կառույցի ղեկավար Սասուն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ նախկին ծանուցմանը Քոչարյանը չներկայանալու հիմնավոր պատճառներ չի ներկայացրել, սակայն հաշվի առնելով, որ նա Հայաստանի երկրորդ նախագահն է, ՀՔԾ-ն, ըստ էության, ընդառաջել է և նոր ծանուցում է ուղարկել:

Այս պահին կան քրեական գործեր ՊՆ-ում, ու դա մեր կառույցին խանգարելու է, որ մենք մեր ընթացիկ գործերն իրականացնենք, դրա համար սպասում ենք այդ քրեական գործերի ավարտին: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Բայց մենք զինվորական կենտրոնական հավաքակայանում մշտադիտարկում ենք անում, վարչապետին և պաշտպանության նախարարին ներկայացնելու ենք փոփոխությունների մեր առաջարկությունները՝ կապված զորահավաքի կազմակերպման հետ»,-ասաց նա:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ ոչ թե քնած են կամ հետաձգում են իրենց գործերը, այլ աշխատում են. «Այսօր, օրինակ՝ դատախազություն եմ ուղարկելու բարձրավոլտ էլեկտրական ցանցերի հետ կապված մի գողության դեպք, որը նախաձեռնեցինք, գտանք գողացված տրանսֆորմատոր՝ միլիոնների արժողությամբ, որին մասնակցեցին Էներգետիկայի նախարարության աշխատակիցները:

Մանրամասներն առաջիկայում կիմանաք»,-ասաց նա

Ցուցադրել ավելի
Back to top button