Հասարակություն

Համայնքների ղեկավարները խախտում են օրենքները

Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի թափանցիկության, հաշվետվողականության և տեղական ինքնակառավարմանը հանրային մասնակցության մակարդակի և որակի բարձրացման նպատակով ժուռնալիստների  ,, Ասպարեզ,, ակումբը  ,,ՀաՄաՏեղ,, ծրագրի շրջանակներում արդեն 3-րդ տարին մշտադիտարկում է անցկացնում գրեթե բոլոր համայնքներում:

Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի համայնքների  ղեկավարներն անտեսում են  ՏԻՄ և Տեղեկատվության ազատաության մասին օրենքը:

 

Այս տարի հարցումները վերաբերել են ավագանու նստավայրին, հանրային լսումների կազմակերպմանն ու  իրազեկմանը, քաղաքացիների համար ավագանու նիստերի մատչելիությանը, ինչպես նաև տեղեկատվության հարցումներին  համայնքապետերի  արձագանքմանը: Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նշեց, որ Արմավիրի մարզում այս առումով որևէ առաջընթաց չկա:

Տեղեկատվության հարցումներին լիարժեք պատասխանել են Արմավիրի մարզի  Ակնալիճ, Աղավնատուն, Այգեկ և Էջմիածին համայնքները, թերի են պատասխանել  Բամբակաշատ, Վարդանաշեն, Լենուղի, Տալվորիկ, Արագած և Դողս համայնքները, մյուսները չեն պատասխանել:

Արմավիրի մարզի համայնքների ղեկավարներն անտեսելով  ,,Տեղեկատվության ազատության մասին,, օրենքի  9-րդ հոդվածի դրույթները՝ արհամարհանքով են վերաբերվում հարցումներին: Մյուս մարզերում ավելի լավ ցուցանիշներ կան գրանցված, Տիմերի աշխատանքի թափանցիկությունը ավելի բարձր է Լոռվա, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում:  Արմավիրի մարզը վերջից 2-րդն տեղն  է:  ՏԻՄ օրենքի պահանջ է հանրային լսումների անցկացումը:

Արմավիրի մարզում 10 համայնքից  դարձյալ 4-ն է պատասխանել, հիմնականում քննարկվել են համայնքային բյուջեի նախագծերը:  Ընդհանուր առմամբ հանրային լսումներին մասնակցել է 207 մարդ:   Տանձուտ Համայնքի ղեկավար Մխիթար Պետրոսյանն ասաց, որ համայնքում հանրային լսում իրականացրել են ավազակոպճային խառնուրդի հանաքավայրի արդյունահանման վերաբերյալ: Ըստ համայնքի ղեկավարի Տանձուտում   գործում է մի քանի հանձնաժողով,  խորհրդակցական մարմին, որտեղ քննարկվում են ավագանու նիստին ներկայացվող հարցերը:

Մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ համայնքների մեծ մասում օրենքի պահանջները երբեմն արտացոլված են միայն փաստաթղթերում, իսկ իրականում չեն գործում:

Համայնքներում ավագանիները գրեթե չունեն նստավայրը, իսկ քաղաքացիները իրազեկված չեն ավագանիների նիստերի մասին: Լևոն Բարսեղյանը կարծում է, որ այս հարցում անելիքներ ունեն Արմավիրի մարզպետարանի ՏԻՄ վարչության աշխատակիցները:

Back to top button