Միջազգային

Բրիտանիայի արտգործնախարարը հրաժարական է տվել

Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել՝ հաղորդում է BBC-ն:

Հրաժարականի պատճառը Brexit-ի շուրջ կառավարությունում առկա տարաձայնություններն են: Ավելի վաղ հրաժարական էր տվել Brexit-ի գծով նախարար Դևիդ Դևիսը: Նա իր այդ քայլը բացատրել էր վարչապետ Թերեզայի Մեյի հետ տարաձայնություններով:

Ավելի վաղ «Թայմս» թերթը հաղորդել էր, որ Թերեզա Մեյը կառավարության անդամներին խոստացել է արտգործնախարար Բորիս Ջոնսոնին և այլ նախարարների պաշտոնաթող անել, եթե նրանք փորձեն խափանել Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ կառավարության ծրագիրը:

Ցուցադրել ավելի
Back to top button