Մշակույթ

Մեկնարկել է «Ոսկե Ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը

Երեւանում  կայացել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը: Կինոփառատոնն այս տարի անցկացվում է 15-րդ անգամ։

Կինոփառատոնի բացումը պաշտոնապես մեկնարկել է Արամ Խաչատրյան համերգասրահում:

Խաղարկային ֆիլմերի ժյուրին նախագահում է իրանցի օսկարակիր ռեժիսոր Ասղար Ֆարհադին: Ժյուրիի կազմում են անգլիացի կինոռեժիսոր և օպերատոր Լարի Սմիթն, ով երկար տարիներ աշխատել է հանրահայտ ռեժիսոր Սթենլի Կուբրիկի հետ և Բեքի Փրոբստը, ով 2014-ից Եվրոպական կինոշուկայի նախագահն է:

Փառատոնը կբացվի Ռոբեր Կետիկյանի «Առանձնատունը» ֆիլմով: Փակման ֆիլմը Թերի Գիլիամի «Դոն Կիխոտին սպանողը»-ն է լինելու:

Փառատոնի պատվավոր հյուրերն են օսկարակիր Դարեն Արանովսկին և «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Ջանֆրանկո Ռոզին, ում ֆիլմերը կներկայացվեն «Հետահայաց ցուցադրությամբ»:

Նախագահ Արմեն Սարգսյանը Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել երևանյան «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «Ոսկե Ծիրան» ամենամյա 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությանը:

Back to top button