ԿարևորՍպորտ

Լեգենդների խաղ. Լատինական Ամերիկայի թիմը հաղթանակի հասավ Եվրոպայի նկատմամբ

Հուլիսի 8-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ երկար սպասված լեգենդների խաղը: Միմյանց դեմ էին դուրս եկել Լատինական Ամերիկայի ու Եվրոպայի թիմերը:

Հանդիպմանը մասնակցում էին մի շարք լեգենդար ֆուտբոլիստներ, ովքեր հատուկ այս խաղի համար ժամանել են Երևան:

 

Իրենց մասնակցությունը խաղին ունեցան Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտա, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկովը, Դեմետրիո Ալբերտինին, Լյուդովիկ Ժուլին, Ռայան Գիգսը, Խավիեր Սավիոլան և այլք։

Որպես Լատինական Ամերիկայի թիմի գլխավոր մարզիչ հանդես եկավ բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն:

«Լեգենդների խաղ»-ին՝ Հարավային Ամերիկայի և Եվրոպայի աշխարհահռչակ վետերան ֆուտբոլիստների մրցավեճին, հետեւել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button