Մշակույթ

Օտար ափերում հային հայ պահելու սկզբունքն ու «Գավիթ» թատրոնը


Մոսկվայում գործող «Գավիթ» հայկական թատրոնը  որդեգրել է՝ «Օտար ափերում հային հայ պահելու» սկզբունքը:

Արդեն 8 տարի գործող թատրոնն իր յուրօրինակ ներկայացումներով  վեր է հանում  համազգային նշանակության հարցեր: Օրերս Դիլիջանում, բացօթյա հրապարակում հայ հանդիսատեսին ներկայացրեց Մուշեղ Իշխանի «Կիլիկիո արքան» ստեղծագործության հիման վրա բեմադրած «Վերջին արքա» ներկայացումը:

 

 

Մոսկվայի թատերասեր հասարակությունն  արդեն 8 տարի  ծանոթ  է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի Մոսկվայի Հայորդյաց տան «Գավիթ» թատրոնին: Թատրոն, որն  իր յուրօրինակ ներկայացումներով, վեր է հանում  համազգային նշանակության հարցեր` ցեղասպանությունից մինչև  միգրացիա:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Համլետ Ղալեչյանը,  ով այս  օրերին Երևանում է, «Ռադիոլուրին» պատմել է թատրոնի անցած ուղու ու Հայաստան այցելության  մասին:

«Գավիթում» ընդգրկված դերասանները Հայորդյաց տան նախկին սաներ են, ինչպես նաև Հայաստանից գնացած  դերասաններ, ովքեր այստեղ սովորել են հայ թատրոնի նվիրյալների արվեստանոցներում:

Օրեր առաջ «Գավիթը» հայ հանդիսատեսին ներկայացրեց  Մուշեղ Իշխանի «Կիլիկիո արքան» ստեղծագործության հիման վրա բեմադրած «Վերջին արքա» ներկայացումը: Այն այելու հնարավորություն  ունեցավ վդիլիջանյան  հանդիսատեսը,  այն  էլ՝  բացօթյա  հրապարակում:

Համլետ Ղալեչյանն  ասում է, որ չնայած տասնամյակից ավելի  ապրում է Մոսկվայում, բայց չի տեսել մի հայ,  որ ինչ-որ պահից սկսած չցանկանա  վերադառնալ հայրենիք, իսկ այս ներկայացումը հենց դրա մասին է:

Համլետ Ղալեչյանը  անկեղծանում  ու ասում է, որ  Մոսկվայի թատերասեր  հասարակությանը զարմացնելը դժվար է: Պետք է բեմադրես  այնպիսի  գործեր, որ հանդիսատեսին գրավես:

Իսկ հայ հանդիստեսին հատկապես հետաքրքիր է, երբ բեմադրվում են հայ դրամատուրգների գործերը. սակայն այստեղ էլ  պետք է գտնել  ոսկե միջինը, քանի որ Մոսկվայում ապրող հայրերն արդեն ունեն լեզվի խնդիր և ոչ միայն:

Նշենք, որ «Գավիթ» թատրոնը հնարավորություն ունեցավ այցելել հայրենիք՝ շնորհիվ  Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս սրբազանի.  Համլետը Ղալեչյանի խոսքով՝ թատրոնը որդեգրել է օտար ափերում հային հայ պահելու սկզբունքը:

Ցուցադրել ավելի
Back to top button