Միջազգային

Փրկարարները դուրս են բերել Թաիլանդում քարանձավում արգելափակված 12 դպրոցականներից 4-ին

Թաիլանդում փրկարարներին հաջողվել է քարանձավից դուրս բերել ավելի քան երկու շաբաթ այնտեղ արգելափակված 12 տղաներից չորսին:

Այս մասին իրենց ֆեյսբուքյան էջում հայտնում են փրկարարական գործողություններին մասնակցող Թայլանդի նավատորմի փրկարարները։


Դպրոցականներից կազմված ֆուտբոլի թիմը և նրանց մարզիչը Չիանգարայ նահանգում գտնվող քարանձավում են հայտնվել տեղատարափ անձրևի հետևանքով:

Հունիսի 23-ից ի վեր տեղացի և աշխարհի տարբեր անկյուններից ժամանած փրկարարների խմբերը փորձում են դուրս բերել նրանց արգելափակումից:

11-16 տարեկան տղաների եւ նրանց մարզչին փրկելու գործողությանը մասնակցում են փորձառու սուզորդներ, որոնք բարդ եւ վտանգավոր առաքելությամբ մուտք են գործել անձրեւաջրով լի քարանձավ։

Back to top button