Սպորտ

Անգլիան դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի 2018 թվականի առաջնությունում հայտնի դարձավ կիսաեզրափակչի հերթական մասնակիցը:

1/4 եզրափակչում Անգլիայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Շվեդիայի նկատմամբ: Սաութգեյթի ֆուտբոլիստները առավելության հասան 2:0 հաշվով:

Հանդիպման հաշիվը բացեց Հարի Մագուայերը, ով գոլի հեղինակ դարձավ անկյունայինի խաղարկումից հետո:

Երկրորդ կեսում Դելե Ալին կրկնապատկեց հաշիվը: Խաղի մնացած ժամանակահատվածում երկու թիմերն էլ կարող էին դառնալ գոլի հեղինակ, սակայն հաշվի մեջ փոփոխություններ տեղի չունեցան:

Անգլիան դուրս է գալիս կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Ռուսաստան-Խորվաթիա զույգի հաղթողի հետ:

Աղբյուր՝ armsport.am

Back to top button