Քաղաքական

Արցախում պահանջում են Բակո Սահակյանի հրաժարականը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

«Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը Ստեփանակերտում հանրահավաք է հրավիրել՝ պահանջելով Բակո Սահակյանի հրաժարականը:

Մինչեւ հանրահավաքի մեկնարկը լրատվամիջոցները հաղորդեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ է կանչել ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանին՝ բացատրություններ ստանալու համար: Նա, ըստ նախաձեռնող խմբի, աջակցում է հանրահավաքի կազմակերպիիչներին:

Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանի անդարադրձել է հարցին ասելով, որ վարչապետի հստակ դիրքորոշումն է՝ որևէ զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում խստագույնս կպատժվի՝ նշել է Եղոյանը:

Հատված Ռադիոլուրի 17.00- ի թողարկումից

Back to top button