ԿարևորՔաղաքական

Պատերազմը ողբերգական է լինելու բոլոր կողմերի համար. Արմեն Սարգսյան

Հայաստանում եղել է իշխանափոխություն, թե՞ հեղափոխություն. հենց այս հարցն էլ դարձավ նախագահ Արմեն Սարգսյանի  ու Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությւանի քննարկման թեման՝ «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն. Միջազգային անվտանգության հարցերի Հայկական ինստիտուիտի 3-րդ երիտասարդական ֆորումի» ժամանակ:

Շահեն Հարությունյանը  համաձայն չէր նախագահի այն տեսակետի հետ,  թե Հայաստանում հեղափոխություն է եղել: Նախագահն էլ  ասում էր, որ եկել է իշխանություն, որը հավատ է ներշնչել ժողովրդին   վաղվա օրվա նկատմամբ: Շահենն էլ  հակադարձում էր, որ  հավատ իշխանության նկատմամբ կա, բայց հեղափոխություն չի եղել:

Երկխոսությունը կարող էր երկար տևել, եթե  նախագահը չասեր՝   ինչպես ուզում  եք  անվանեք՝  հեղափոխություն, հեղաշրջում: Կարևորն այն է, որ մարդիկ հիմա ժպտում են: Հետևաբար պետք է կույր լինել` չտեսնելու, որ նրանց աչքերում լույս ու հավատ կա ապագայի նկատմամբ:

Իսկ ինչպի՞սի Հայաստան էր ուզում  տեսնել Արմեն Սարգսյանը, երբ ստանձնեց նախագահի պաշտոնը:

«Ճիշտ նույն Հայաստանն եմ տեսել: Բայց կարծում էի, որ այդ Հայաստանը յոթ տարվա մեջ կկառուցենք, պարզվեց՝ կառուցեցինք յոթ օրվա մեջ»:

Հեղափոխության  թեմայից անցում կատարեցինք  Ամուլսարին, որն  այս  օրերին ամենաքննարկվող թեմաներից է: Արմեն Սարգսյանը թեև մի քանի անգամ  հայտարարել  է, որ հանքը շահագործող «Լիդիան-Արմենի»  ընկերության հետ որևէ կապ չունի, բայց այսօր ևս մեկ անգամ կրկնեց, նաև  որոշ մանրամասներ հաղորդեց: Ասաց՝ եղել  է անկախ տնօրենների խորհրդի անդամ, բայց անգամ մեկ դոլարի շահ իր ընտանիքը չի ունեցել:  Սա, ըստ նախագահի, օրենքն  է  պահանջել:

Արմեն Սարգսյանը ասաց, որ էթիկայից ելնելով՝ չի  կարող հրապարակել, թե ինչ կարծիքներ  է   գրել այդ փաստաթղթերի մասին:  Թեման այսքանով սպառվեց:  Երիտասարդներից  մեկին էլ հետաքրքում էր Արցախյան հիմախնդրի կարգավորումը:

Սարգսյանն ասաց, որ  հակամարտության  լուծման հարցում ուժային լուծումներն ընդունելի չեն, քանի որ ցանկացած  նման լուծում ողբերգական է լինելու  բոլոր կողմերի համար:

Հետևաբար,  միակ  ճանապարհը խաղաղ բանակցություններն են:

Ցուցադրել ավելի
Back to top button