ԿարևորՀասարակություն

Վարդավառ. տոնի խորհուրդը

Այսօրվանից մեկնարկում են  Վարդավառի միջոցառումները: Հայ առաքելական եկեղեցին պայծառակերպության կամ կամ ինչպես ընդունված է ասել Վարդավառի տոնը նշում է  Սուրբ Զատիկից 98 օր հետո: Այն  հինգ տաղավար տոներից մեկն է:

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունը և Երևանի քաղաքապետարանը  այսօր ժամը 18-ին հրավիրում են մասնակցելու Վարդավառի նախատոնակի մեծ տոնախմբությանը:

Այսօր արդեն մայրաքաղաքի շատ բակերում երեխաները ոգևորված ջրում են իրար, վարդավառ են խաղում: Հայ առաքելական եղեկեցին նույնպես այսօրվանից է սկսում միջոցառումները: Տոնական երթը կմեկնարկի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց, Երևանի մանկական զբոսայգում  տեղի կունենա տոնը խորհրդանշող միջոցառում՝  ազգային երգ ու պարով: Այս տոնի արմատները հին են՝ ասում է ազգագրագետ Գոհար Ստեփանյանը, այն  ջրի պաշտանմունքի հետ էր կապված:

«Նշանավորում  էր  արևի բարձր կետի նշումը, ինչից հետո արևը հետ է գնում»:

Ընդունված էին նաև հրավառությունները: Բնույթով կառնավալային այս տոնակատարությունն, ըստ ազգագրագետի, պահպանվել է՝ բացառությամբ խարույկահանդեսների:  Հնում տոնը ենթադրում էր նաև հյուրասիրություն.

«Շատ մատաղներ էին անում: Տավուշում  նազուկն են պատրաստոմ , այն քաղցրավենիք է»:

Վարդավառին շատ ընդունված էին ու այսօր էլ ընդունված են նշանադրությունները, ամուսնություններն ու ուխտագնացությունները:

Հայ առաքելական եկեղեցին պայծառակերպության կամ Քրիստոսի այլակերպության, կամ ինչպես ընդունված է ասել Վարդավառի տոնը նշում է  Սուրբ Զատիկից 98 օր հետո: Այն  հինգ տաղավար տոներից մեկն է և խորհրդանշում է Քրիստոսի՝ որպես Աստված իր աշակերտներին հայտնվելը, բացատրում է Տաճատ ավագ  քահանա Դավիդյանը:

Պատմությունը հետևյալն է. Հիսուս իր երեք աշակերտների հետ բարձրանում է լեռն ու այլակերպվում,  դեմքը պայծառանում է ու նրա կողքն են հայտնվում Եղիան ու Մովսեսը, ու լսվում է մի ձայն ամպից,  որն ասում է.  «Այս է իմ սիրելի որդին, նրան լսիր»:

«Ինչոր կպատահի լեռան վրա Աստվածհայտնույունն է: Հիսուս կերևա  Լեռան վրա կերևա սուրբ երրորդության խորհուրդը»:

Վարդավառը նաև հիշեցնում է  ջրհեղեղից Նոյի փրկվելը:

Վաղը ժամը 12:00-ին Կարապի լճի հարակից տարածքում տեղի կունենա ավանդական դարձած «Վարդավառի տոնը Երևանում» գլխավոր միջոցառումը: Լցվենք աստվածային լույսով ու դիմավորենք վարդավառի տոնը՝ ջուր ցողելով իրար վրա:

Back to top button