Հասարակություն

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո պատարագ կմատուցվի

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո պատարագ կմատուցվի։ Այս մասին հայտարարել է Վանի նահանգապետ Մուրադ Զորլուօղլուն։

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նա հայտնել է, որ կղզում պատարագ մատուցելու հարցով քննարկումներ են ունեցել  հայկական համայնքի հետ և այժմ բանակցություններ են վարում համապատասխան նախարարության հետ։

«Մեր նպատակը 3 տարվա դադարից հետո այս արարողությունն իրականացնելն է»,-ընդգծել է նահանգապետը։

Նշվում է, որ Պոլսի հայոց պատրիարքարանն առաջիկա օրերին պաշտոնական հայտարարություն կանի այս տարի սեպտեմբերի 9-ին կայանալիք պատարագի վերաբերյալ և մասնակցության կոչով կդիմի ժողովրդին։

Աղբյուրը հիշեցնում է, որ Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ այնտեղ պատարագ անցկացնելու թույլտվություն էր ստացել։

Back to top button