ԿարևորՀասարակություն

Վաղը դուրս կբերվի Աստվածամուխ Ս. Գեղարդը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հուլիսի 7-ին հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը:

Ս. Գեղարդը Միածնաէջ Մայր Տաճարում կմնա ժամը 11:00-ից մինչ Երեկոյան ժամերգության ավարտը:


Այսօր Մայր Աթոռի Դիվանատանը լարված իրավիճակ էր ստեղծվել: Ցուցարարները ներխուժել են Դիվանատուն և պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը:

Ցուցարարները պահանջում էին ցույց տալ Սուրբ Գեղարդը՝ պնդելով, որ այն վաճառվել է:

Ցուցարարները պնդում էին, որ այն վաճառվել է, իսկ Արշակ Սրբազանն ասաց, որ չի վաճառվել. «Գեղարդը չի վաճառվել, նրա մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուրբ Գեղարդն ամբողջական է, որևէ խաթարում, որևէ պակաս չունի։ 2004 թվականին Ռուսաց  եկեղեցու երջանկահիշատակ պատրիարք Ալեքսի Երկրորդի  75-ամյակի առիթով Գեղարդի կոթառի միջից մի փոքրիկ մասունք, կարելի է ասել փշրանք, նվիրաբերվել է իրեն՝ փոքրիկ արծաթյա  կրկնօրինակի մեջ զետեղված, որը Ալեքսի  պատրիարքի օրհնությամբ տեղադրվել է Պետերբուրգից ոչ հեռու գտնվող սուրբ Կոնստանտին և Սուրբ Հեղինե վանքում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս մասին ասաց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին ցուցադրելով  Սուրբ Գեղարդը:

«Այն 18-րդ դարի 60-ական թվականներից պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց հայրապետերի հատուկ հսկողության ներքո»,-ասաց Տեր Ասողիկը:

Նա նշեց, որ Գեղարդի վրա երկու սուրգուչե կնիքներ կան,  որոնք դրոշմվել են Սուրբ Գեղարդին Դավիթ Հինգերորդ և Դանիել Առաջին ամենայն հայոց  կաթողիկոսների կողմից (19-րդ դար), որպեսզի բուն Գեղարդը կարողանանք տարբերակել կրկնօրինակից, որը պատրաստվել է 18-րդ դարի ընթացքում զուտ ապահովության համար:
«Սուրբ Գեղարդը հատուկ պահոցից հատուկ կարգով դուրս է բերվում Մյուռոնօրհնության  առիթով, և արդեն չորս տարի է Վեհափառ Հայրապետի հատուկ տնօրինությամբ Գեղարդի ուխտի օր է հռչակվել Հայոց առաջին լուսավորիչների՝ Սուրբ Թադեոսի և Սուրբ  Բարդուղեմիոսի հիշատակի օրը»,-նշեց նա:
Ցուցադրել ավելի
Back to top button