ԿարևորՏնտեսական

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ամուլսար

Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում էր: Վարչապետն այսօր՝ հուլիսի 6-ին, Նիկոլ Փաշինյանն այցելել է Կեչուտ համայնք, որտեղ հանդիպում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ցուցարարներին:

Գնդեւազ համայնքի մոտ Փաշինյանին սպասում են «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները:

Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ անձամբ կգնա Ջերմուկ ու տեղում կծանոթանա բնապահպանների բարձրաձայնած մտահոգություններին:

Արդեն 13-րդ օրն է, ինչ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ակտիվիստները փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը: Նրանք բողոքում են հանքի շահագործման դեմ եւ պահանջում են դադարեցնել աշխատանքները:

Back to top button