Հասարակություն

Համանման մտահոգություն ու առաջարկ 4 տարի անց արել է Հանրապետական պատգամավորը

ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ մտադիր է մշակել ու ներկայացնել օրենքի նախագիծ, որով Հայաստանում օրենսդրորեն կարգելվի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, նաև դրանց ինտերնետային տարբերակները:

Խոսքը ոչ միայն ամեն բակում ու փողոցում ծլկած բուքմեյքերական գրասենյակների, այլև դրանց ինտերնետ տարբերակների մասին է` գրել է պատգամավորը: Հայտարարությունը լայն արձագանք է ստացել:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ոչ միայն ֆուտբոլասերների, այլև քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում է:

Ուղիղ չորս տարի առաջ ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրության ժամանակ տեղի ունեցածը, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անվանեց խայտառակություն:

«Ժողովրդին ղումարբազ եք սարքել…»:

Խաղադրույքներ կատարելու համատարած խնդրին, փաստորեն, առաջինն անդրադարձել է ներկայիս վարչապետը:  Չորս տարի անց՝ նորից ֆուտբոլի առաջնության ամենաթեժ օրերին, խաղադրույքներ կատարելու խնդիրն ու բուքմեյքերական  գրասենյակների գործունեությունը ուշադրության կենտրոնում է:

ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց՝ ցանկություն ունի մշակել ու ներկայացնել օրենքի մի նախագիծ, որով Հայաստանում օրենսդրորեն կարգելվի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, նաև դրանց ինտերնետային տարբերակներինը:

Ֆարմանյանի առաջին գրառմանը մի քանի ժամ անց հաջորդեց երկրորդը. իր հայտարարությունը լայն տարածում է գտել, բայց բուքմեյքերական ընկերություններին հորդորում է դադարեցնել իր նախաձեռնության դեմ արշավը:

Ի՞նչ արշավ է և ի՞նչ սպառնալիքներ են հնչել՝ պատասխանում է պատգամավորը:

Հայաստանում առաջատար բուքմեյքերական ընկերություններից երկուսում՝ «VIVARO BETING»-ում և «Totobet»-ում Ֆարմանյանի հայտարարության մասին տեղյակ էին, խոստացան՝ կտան նաև իրենց մեկնաբանությունը:

Սակայն, մեկնաբանություն, այդպես էլ չստացանք: Նախ խոստացան փոքր-ինչ ուշ պատասխանել, հետո մեր զանգերն անպատասխան մնացին:

Ֆարմանյանը վստահ է , որ իր առաջարկը  կառավարության աջակցությունը կստանա, իսկ  հանրությանն արդեն ունի: ֆեյսբուքյան օգտատերերի մեծ մասը դրական է արձագանքել պատգամավորի առաջարկին, կան նաև մեկնաբանություններ, որոնցում կասկածներ ու թերահավատություն կա:

  1. Անօգուտ նախագիծ է, էֆեկտիվությունը` շատ ցածր:Ինչու խոսքը չի գնում նաև խաղատները փակելու վերաբերյալ:

 

  1. Բուքմեյքերական ֆիրմաներից առնվազն 3-ը միջազգայնորեն ճանաչված են որպես ոլորտի առաջատարներմարդիկ բացի Կոնյակ, Արարատ, քրիստոնյա ու ծիրան բառերից, նաեւ մեզ այդ՝ Ձեր կողմից փակել ցանկացող ապրանքանիշերով են ճանաչում Հայաստանը։

 

3.Կարում եք խաղատները փակեք, դրանք խաբեություն են ու կործանիչ, իսկ բուքմեյքերները չեն խաբում էնքանով, որ խաղի ելքը իրանցից կախված չի։

 

4.Միևնույն է խաղամոլը իր քուչիբեսեդկումէլ կգտնի իր մոլուցքը։ Առաջին հերթին պետք է խաղամոլներին բուժել, քանի որ դա հիվանդություն է:

Ինչ վերաբերում է Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերություններին, online տիրույթում խաղադրույք կատարողների թվով Հայաստանը  աշխարհի 247 երկրների շարքում զբաղեցնում է 42-րդ տեղը` խաղադրույքների շուկայի 0.6%-ը մերն է:

Back to top button