ԿարևորՀասարակություն

Ներքին զորքերի սահմանում ծառայության հարցը՝ շահարկման թեմա


Հայաստանի Ոստիկանության Ներքին զորքերի հերթապահությունը  սահմանին թեմա է դարձել  ադրբեջանական կայքերում  ու պաշտոնական հարթակում: Արցախի ներկայացուցիչը «Ռադիոլուր»-ի  եթերում քննադատել է հարցի շահարկումը:

Հայաստանի ներքին զորքերի՝ սահմանում հերթափոխով ծառայություն իրականացնելու թեման նյարդայնացրել է Ադրբեջանին: Այդ երկրի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը շտապել է արձագանքել դեռևս քննարկումների փուլում գտնվող հարցին ու հայտարարել, որ Արցախում Հայաստանի ոստիկանության ներքին զորքերի տեղակայումը ռազմական արկածախնդրություն է և կվատթարացնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ի պատասխան նախ հստակեցնում է՝ ներքին զորքերը զինված ուժերի բաղկացուցիչ մաս են, բացի դրանից.

«Ինչպես երևում է Ադրբեջանի ԱԳՆ լուրջ անհանգստացած է ոստիկանական ՆԶ ենթադրյալ տեղակայվելիք հարցը: ՀՀ ոստիկանության ներքին զորքերը, որքան էլ դրանք հանդիսանում են զինված ուժերի բաղկացուցիչ մաս, ունեն այլ գործառույթներ և իրականացնում են այլ խնդիրներ։ Միաժամանակ նշենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը ունի անհրաժեշտ մարտունակություն, որպեսզի կանխի Արցախի բնակչության նկատմամբ իրականացվելիք ցանկացած արկածախնդրություն»:

Ըստ մամուլում տարածված լուրերի՝  ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանդիպել է ներքին զորքերի ստորաբաժանման հետ և հայտնել, որ քննարկվում է ՊՆ-ի առաջարկն այն մասին, որ ՀՀ ներքին զորքն օգոստոսի 15-ից 15-օրյա հերթափոխով գործուղվի Արցախ՝ սահմանները պաշտպանելու, այդ օրերի համար նաև հավելավճար կտրվի։

ԼՂՀ ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձմնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հորդորեց ձեռնպահ մնալ նման թեմայի քննարկումից:

«Դա պետք է պետական գաղտնիքի նման բան լինի: Գուցե Ադրբեջանն էլ է իր ներքին զորքը սահմանում հերապահության կանչում: –Ադրբեջանում ներքին զորքը ամենօրյա ծառայության մեջ է՝ այդ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի պատճառով»:

Ոստիկանության ներքին զորքերի`սահմանում ծառայություն իրականացնելու հարցը քննարկումների փուլում է, որպեսզի այն կյանքի կոչվի դեռ  կառավարության որոշում է անհրաժեշտ:

Ցուցադրել ավելի
Back to top button