Քաղաքական

Ինչ խորհրդարան ենք ունենալու այս փոփոխությունների արդյունքում

Մինչ ԸՕ փոփոխություններն իրականացնող երկու՝ խորհրդարանական եւ կառավարական հանձնաժողովներն աշխատում են, քաղաքական ուժերի համար արդեն սկսվել է նախընտրական շրջանը՝ ժամանակների փոփոխությանը զուգահեռ փորձում են փոխվել նաեւ կուսակցությունները:

Իսկ վերլուծաբանները  փորձում են հասկանալ՝  ինչ խորհրդարան ենք ունենալու այս փոփոխությունների  արդյունքում:

Արտահերթ ընտրությունների մասով վարչապետի նախանշած մեկ տարվա ժամկետը վերլուծական շրջանակները փորձում են հնարավորինս հստակեցնել՝ նոյեմբերի վերջ դեկտեմբերի սկիզբ: Հարցի տարբեր կողմերը դիտարկելով այս շրջանն են հավանական  համարում ԱԺ արտահերթ ընտրությունների համար:

Ավելին երկարաձգել ստեղծված իրավիճակը հնարավոր չէ: Պարզվում է՝ Սահմանադրությամբ նախատեսված չի եղել այսպիսի իրավիճակ, կարգավորումներ չկան: Մնացած հարցերը պարզաբանում է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը:

Այս պահին ԸՕ-ի փոփոխության առաջարկներից է խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմի իջեցումը՝ կուսակցությունների համար ընտրողների ձայների 5 տոկոսը հավանական է իջեցվի 4-ի, իսկ դաշինքների համար անցողիկ շեմը 7-ի փոխաեն կդառնա 6 տոկոս: Անգամ այս պարագայում քաղաքագետ Աղասի Ենոքյանը դժվարանում է պատկերացնել, թե ինչպես ենք գնալու խորհրդարանական ընտրությունների:

Սկզբնական քայլերը պատկերացնում են քաղաքական տեխնոլոգները: Առաջին հերթին կուսակցությունները փոփոխության՝ «ռեբրենդինգի» կարիք ունեն: Ակնհայտ պատճառը ներկայացնում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Այս գործընթացն արդեն տեսնում ենք ֆեյսբուքյան տիրությում՝ հին «դեմքերը» «լայվ»  են մտնում, փորձում են ժամանակին եւ պահանջարկին համընթաց քայլել եւ այդպես շփվել հավանական ընտրողի հետ:  Քաղտեխնոլոգներն ապագա խորհրդարանը պատկերացնում են «հատվածական» եւ «խայտաբղետ»: Այս բառերն են օգտագործում: Կանխատեսում են՝ քաղաքական ուժերի ներկայությունը կավելանա, հնարավոր են նաև խոշորացումներ: Հանրապետականի կարգավիճակը մեծապես կախված կլինի իշխանության կեցվածքից, <<Ելքը>> դաշինք կլինի ընտրություններից առաջ, թե հետո՝ սա էլ է դեռ լուրջ քննարկումների եւ քաղաքական տեխնոլոգիաների խնդիր: Լսենք քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանին:

Քաղտեխնոլոգները տպավորություն են ստացել, որ այս պահի դրությամբ հասունացել է նաեւ քաղաքական որոշում.  հայտարարված սկզբունքը՝ քաղաքականությունն առանց գործարարների առաջին հերթին ազդելու է հենց «Ծառուկյան» դաշինքի վրա:  Իսկ ընդհանրապես, ապագա խորհրդարանում, ըստ քաղտեխնոլոգների՝ կտեսնենք հնարավորինս շատ քաղաքական դեմքերի, քաղաքական ուժերի քանակը կավելանա 2-ից 3-ով եւ իշխանությունը խորհրդարանում չի ունենա բացարձակ մեծամասնություն, ինչը նոր վիճակ կթելադրի հայաստանյան քաղաքական զարգացումներում:

Ցուցադրել ավելի
Back to top button