Հասարակություն

Արամ Մանուկյանի արձանի տեղադրման հարցի շուրջ կրքրեը չեն հանդարտվում


Հայ նշանավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ, Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող արձանի տեղադրման հարցի շուրջ կրքրեը չեն հանդարտվում:

Արձանն  արդեն  տեղադրվել  է,  բայց իրարամերժ կարծիքները շարունակում են հնչել:

Արամ Մանուկյանի արձանի դուրջ քննարկումը վերսկսվեց ՝ դրա  տեղադրման աշխատանքների ավարտին զուգահեռ: Քննարկումն ավելի սուր էր, բայց և ավելի անհույս:

Քաղաքաշինության պետական կոմիտեն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ՝ աշխատանքերն իրականացվել են երկու օրենքի խախտմամբ՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների պահաջներն անտեսելով:


Արձանի տեղադրման հարցը չի ներկայացվել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի քննարկմանը՝ հաստատում է կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Հասմիկ Բադալյանը:

Օրենքները  խախտվել են դեռ այն ժամանակ, երբ ընտրություն էր կատարվում. ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանը վստահեցնում է որպես ընտրող հանձնաժողովի անդամ:

Կարծիքների մյուս կողմում Երևանի քաղաքապետարանն է, որն էլ իրականացնում է արձանի տեղադրման աշխատանքը: Կառույցի  աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արա Մարտիրոսյանը  հակադարձում է՝ արձանի տեղադրման, ընտրության գործընթացը  սկզբից մինչև վերջ կատարվել է օրենքի պահանջներին համապատասխան:

Արդեն եղած հուշարձանի հաշվին՝ մեկ այլ հուշարձան՝ վեճի հիմնական պատճառը սա է, կան իրարամերժ կարծիքներ նաև արձանի տեսքի  վերաբերյալ: Դեռ փետրվարին «Ռադիոլուր»-ին արձանի հեղինակ Դավիթ Մինասյանը պատասխանել  էր քննադատություններին:

Արամ Մանուկյանի արձանը մեր քաղաքին պետք է՝ այս հարցում կողմերը համակարծիք են:

Հարակից  տարածքի մաքրման աշխատանքներն ավատրվեն,  արձանի բացումը տեղի կունենա: Քիչ մնաց՝ մի քանի օր, հաղորդում են քաղաքապետարանից:

Back to top button