ԿարևորՀասարակություն

Արա Վարդանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով ձերբակալված «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ դատարանը կիրառել է գրավ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Արա Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Երևանի ընդհանուր իրավասության դատարան Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության քննիչը միջնորդել էր Արա Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ես միջնորդեցի նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել գրավ 1մլն դրամի չափով,քննիչը չառարկեց,իսկ դատարանը բավարարեց միջնորդությունը։Արա Վարդանյանն ազատ է արձակվել»,-ասաց Լուսինե Սահակյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button