ԿարևորՔաղաքական

Վերջ «բեսպրեդելին». վարչապետ Փաշինյանը Սյունիքում է


Հայաստանի  վարչապետն այսօր մեկնել է Սյունիք՝ քաղաքացիների հետ հանդիպելու համար: Ինչպես նախօրեին  տեղեկացրել էր  ֆեյսբուքյան  գրառմամբ՝ հանդիպումներ է  ունենալու Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի կենտրոնական հրապարակներում։

Նաեւ՝ դահլիճային հանդիպում Քաջարանում։ Հանդիպումների մի մասը վարչապետն արդեն ունեցել է:

Իշխանությունների նպատակն ամենևին էլ մարդկանց բանտերը լցնելը չէ, այլ պետությանն ու երկրին հասցված վնասը վերականգնելը:  Այսօր Գորիսում ասաց  Նիկոլ Փաշինայնը: Նախ Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորեց գորիսեցիներին, շեշտեց, որ դրա ընդունումից հետո 23 տարի անց իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Փաշինյանը մեղավոր է զգում,  որ  ապրիլյան քայլարշավի ժամանակ Սյունիք այցելել չի կարողացել,  բացատրում է՝ եթե սկսեին Մեղրիից,  ապա  հիմա  նոր Երևան կհասնեին:   Սյունիքում վարչապետին ուղղված հարցերը շատ տարբեր  էին՝  համայնքների խոշորացման   խնդիրներից, մինչև  ներդրումային ծրագրեր.

Փաշինյանը  համաձայնեց  այն դիտարկումների հետ, որ  համայնքների խոշորացման գործընթացը վիճահարույց է, հավաստիացրեց, որ  նոր  կառավարությունը պարտավորվում է առանց համայնքների համաձայնության ՝ խոշորացման որեւէ գործընթաց  ՀՀ-ում չիրականացնել:

Գործադիրի այլ ցանկությունների  մասին  էլ խոսեց, ասաց, որ պետք է ազատականացնել բիզնես միջավայրը: Մարդիկ պետք է  մտավախություն  չունենան, որ  որեւէ մեկն իրենց ներդրումը կխլի՝  անձամբ  երաշխավորեց  բոլոր ներդրումների անվտանգությունը:

Իսկ  համայքապետերի հետ հանդիպման ժամանակ վարչապետը խոսեց կոոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի մասին, ասաց, որ  այդ պայքարը  հնարավոր չէ միայնակ անել, անկախ հանգամանքից ՝ վարչապետ ես, նախարար, թե քաղաքապետ։  Վարչապետը այցելեց  նաև Մեղրիի ազատ առևտրի տնտեսական գոտի:

Ցուցադրել ավելի
Back to top button