Հասարակություն

ԱԺ քննիչ հանձնաժողովը ուսումնասիրությունների արդյունքում կազմված նյութերն ուղարկել է դատախազություն

Լուսինե Ավանեսյան
Ռադիոլուր-Ստեփանակերտ

Մեկ ամիս առաջ Ստեփանակերտում կենցաղային վեճից հետո սկսված բողոքի ակցիաները առիթ հանդիսացան, որ  Արցախի խորհրդարանն առանջին անգամ սահմանդրությամբ իրեն վերապահված  իրավունքով քննիչ հանձնաժողով ստեղծի վեճի եւ ծեծկռտուքի առիթ հանդիսացած այդ եւ այլ հանրային հնչողության հարցեր քննելու համար:

Այսօր Ազգային ժողովի քննչի հանձնաժողովը կատարված աշխատանքների վերաբերյալ  միջանկյալ հաշվետվություն է ներկայացրել` փաստելով, որ իրավապահ համակարգում կան խնդիրներ եւ հանրային  բողոքն այդ առումով արդարացի է:

 

 

Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծման առիթը  քաղքացիների եւ ազգային անվտնագության ծառայողների միջեւ կենցաղային վեճից եւ ծեծկռտուքից  հետո  ծավալված իրադարձություներն էին, երբ  մի խումբ երիտասարդներ արդարադատություն պահանջելով  փակեցին Ստեփանակերտի կենտրոնական պողոտան եւ  որոշ ուժայինների հրաժարականի պահանջ ներկայացրին:  Այդ օրերի ըթացքում հարժարական ներկայացրին Ազգային անվտանգության  ծառայության պետն ու ոստիկանապետը:  Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը  ուսումնասիրել է եւ այս  վեճում իրավապահների ունեցած դերակատարությունը եւ մի շարք այլ դեպքերում:

Ստացվել է ավելի քան երկու տասնյակ դիմում, որոնցից այսօր լրագրողների հետ հանդիպմանը  հանձնաժողովի նախագահ պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը  առանձնացրեց մոտ երեք ամիս առաջ Մարտունի եւ Ճարտար քաղքաների բնակիչների միջեւ ծագած վիճաբանության քննության ընթացքի վերաբերյալ քաղաքացիների բողոքները:

ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը նշում է, որ Նորայր Միրզոյանը, ում անունը շրջանառվում էր այս դեպքի առնչությամբ վերջերս նշանակվել է Ստեփանակերտի ոստիկանապետ:

Քննիչ հանձնաժողովի աշխատանքին զուգահեռ քննություն անեւ դատախազություն է իրականացրել. քրեական գործեր են հարուցվել եւ քննիչ հանձնաժողովը  հավաքված նյութերը, քաղքացիների բողոքներն ու հանդիպումների արձանագրությունները հանձնելու է իրավապահներին` քրեական գործերին կցելու համար: Կատարած ուսումնասիրությունները հանձնաժողովականներին որոշակի եզրակացությունների տեղիք տվել են:

Հանձնաժողովն այսօր մի շարք առաջարկություններով հանդես եկավ, որոնք ուղղված են իրավապահների աշխատանքն ավելի թափանցիկ իսկ խորհրդարանի վերահսկողական գործառույթն էլ ավելի  կիրառելի դարձնելուն:

Հնաձնաժողովը, չնայած երկու հնչողություն ունեցող հարցերի կապակցությամբ աշխատանքի ավարտին շարունակելու է գործել եւս մի քանի ամիս` անկախ խորհրդարնում հայտարաված արձակուրդին` արձագանքելով մարդկանց դիմումներին:

Back to top button