ԿարևորՔաղաքական

Սեյրան Օհանյանը հարցաքննվել է որպես վկա

Սեյրան Օհանյանը հարցաքննվել է որպես վկա։ Այս մասին ասյօր՝ հուլիսի 4-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարգավիճակով է քննվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Սեյրան Օհանյանը 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում։

Դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանը լինելով այն ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի անմիջական ենթական, ինչպես կարող էր չիմանալ «0038» գաղտնի հրամանի մասին, նա հրաժարվեց պատասխանել՝ նշելով որ դա նախաքննական գաղտնիք է։

«Ես չեմ ցանկանում նախաքննության գաղտնիք հրապարակել և չեմ ցանկանում մեր հետագա քայլերի մասին խոսել։ ՀՔԾ վարույթում գտնվող քրեական գործերի մասին տվյալները կհրապարակվեն այն ծավալով, որ չի վնասի նախաքննությանը»։

ՀՔԾ պետը հաստատեց՝ Միքայել Հարությունյանը երկրից բացակայում է։

Back to top button