Հասարակություն

Ինչ է կատարվում Ազգային արխիվում․ արդյո՞ք փաստաթղթեր են ոչնչացվել


Գիտական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ բաց նամակ են գրել տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին: Նամակով նրանք իրենց դժգոհություն են հայտնել Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի գործունեությունից:

Գերատեսչության ղեկավարի հրամանով` վարչական վարույթ է հարուցվել, արդյունքներն արդեն ուղղարկվել են ՀՀ դատախազություն: «Ռադիոլուր» զրուցել է Ազգային արխիվի տնօրենի հետ, լսել նաև դժգոհող կողմին:

ՀՅԴ թանգարանի ֆոնդերը Հայաստանի առաջին հանրապետության վերաբերյալ փաստաթղթղերով համալրելու համար թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանն ու Երիտասարդ պատմագետների միության հիմնադիր նախագահ Մայքլ Բաբայանը Հայաստանի ազգային արխիվից ստացել են շուրջ 4-5 հազար պատճենահանված փաստաթուղթ: Որոշ ժամանակ անց, Ամատունի Վիրաբյանի խոսքով, նյութերը հայտնվել են կայքերից մեկում, որտեղ առաջարկվել է օգտվել դրանցից: Հետո նյութերը հեռացվել են: Երբ Մայքլ Բաբայանը երկրորդ անգամ է ուսումնասիրության համար նյութեր պահանջել, նրա դիմումը արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը մերժել է՝ պատճառաբանելով, որ արխիվի կողմից թանգարանին տրամադրված փաստաթղթղերը հանրայնացվել են:

“Նա հայտարարեց, տես ես քեզ ինչ եմ անելու: Եվ օրը եկավ, իշխանափոխություն եղավ, բաց նամակը հայտնվեց համացանցում”:

Օրեր անց Ամատունի Վիրաբյանը մամուլից տեղեկացել է , որ իր գործունեությունից դժգոհ գիտական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ բաց նամակ են գրել տարածքային կառավարման և զարգացման նախարարին: Նամակը ստորագրել են 30-ից ավելի քաղաքացիներ: Նրանցից, սակայն, միայն երեքն է դիմել արխիվից օգտվելու համար, ասում է կառույցի տնօրենը:

Անուշ Ամսեյանը նամակը ստորագրած գիտնականներից մեկն է: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի Հանրապետության 100-ամյակի նվիրված ժամանակավոր ցուցադրություն կազմակերպելու նպատակով 2016 թվականից դիմել է արխիվի օգնությանը: Նյութերը ստանալուց հետո արխիվի տնօրենի հետ պայմանավորվել է դրանք չհրապարակել:

“Դուք գտեք կայքէջը, տեսեք, նման կայքէջ կա՞, թե չկա՞: Չկա տենց բան: Դա, պարզապես, ասում են իրենց արդարացնելու համար”:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին ոււղղված նամակում քաղաքացիները դժգոհել են, որ Ամատունի Վիրաբյանը միջամտում է հետազոտողների անձնական գործերին, իրեն իրավունք է վերապահում որոշելու, թե տվյալ նյութը որքանո՞վ է առնչվում հետազոտողի ուսումնասիրության թեմայի հետ, ըստ դրա էլ հրահանգում է տրամադրել կամ չտրամադրել այն:

Ամատունի Վիրաբյանը մեղադրանքներին հակադարձում է՝ հիմնականում չեն տրամադրվում այն նյութերը, որտեղ անձնական տվյալներ կան: Իմ ուսումնասիրությունից հետո է դա տրվում հետազոտողին՝ ասում է:

“Ես երբեք չեմ էլ տեսնում հետազոտողին: Նրանք գալիս են առաջին հարկ, գրում են էլեկտրոնային դիմում , ես ստանում եմ, ստորագրում եմ ըստ ընթերցասրահների: Եթե դիմում են ինձ, որ արդյոք այս թեման, եթե ուսումնասիրենք, կա՞ն նյութեր, այդ դեպքում ես կարող եմ խորհուրդ տալ, ասել, որ այդ թեման բարդ է, նյութեր չունենք, դուք իզուր չարչաչվում եք”:

Հայաստանի ազգային արխիվի տնօրենը չի հերքում այն լուրերը, որ արխիվում ներգրավված են իր ազգականները: Ստեփանավանի արխիվի տնօրենը եղբորորդին է, Վանաձորի արխիվում աշխատում է եղբոր կինը, իսկ երկու ազգականն էլ Երևանի արխիվում են աշխատում:

“Ես բացարձակ ասում եմ, դա օրենքի խախտում չի, օրենքը թույլ է տալիս: Նրանք վաղուց աշխատում են արխիվում, եթե նրանք չկատարեն իրենց պարտականությունները, հնարավոր է նրանց ազատեմ աշխատանքից: Նման դեպքեր եղել են”:

Ամատունի Վիրաբյանը հերքեց այն լուրերը, որ արխիվից փաստաթղթղեր են ոչնչացվել, վստահեցրեց, որ արխիվը շարունակում է զբաղվել փաստաթղթղեր հավաքագրելով: Բայց կան փաստաթղթղեր, որոնք ոչնչացումը նախատեսված է օրենքով: Դրանք 50 տարին լրացած աշխատավարձի ցուցակներն են և հրամանագրքերը: Այժմ ոչնչացվում են 1967թ. այդ փաստաթղթերը:

Ցուցադրել ավելի
Back to top button