Հասարակություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կավելացնեն սփյուռքի վստահությունը Հայաստանի հանդեպ․ Փաշինյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե նվազեցնելու, այլ ավելացնելու են սփյուռքի վստահությունը Հայաստանի հանդեպ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե նվազեցնելու այլ ավելացնելու են սփյուռքի վստահությունը Հայաստանի հանդեպ: Մենք ապացուցում ենք եւ ապացուցելու ենք, որ չենք հանդուրժի չարաշահման որեւէ դրսեւորում»,-գրել է վարչապետը՝  կից ներկայացնելով նաև մայիսի 25-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում իր ունեցած ելույթի տեսագրությունը:

Back to top button