Հասարակություն

Հայաստանի դրոշը՝ Բաքվի կենտրոնում գտնվող աշտարակի վրա

Բաքվի կենտրոնում գտնվող Հրո աշտարակների  վրա սխալմամբ պատկերել են Հայաստանի դրոշը: Միջադեպը տեղի է ունեցել Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում Կոլումբիա-Անգլիա հանդիպման ժամանակ:

Բաքվում ցանկացել են պատկերել Կոլումբիայի ազգային դրոշը (դեղին, կապույտ, կարմիր), սակայն շփոթել են գույների հերթականությունը, և արդյունքում ստացվել է Հայաստանի եռագույնի պատկերը:

Համապատասխան լուսանկարներն իրենց սոցկայքերում հրապարակել են ադրբեջանցի օգտատերերը:

Աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակչի վերջին խաղում երեկ մրցել են Կոլումբիայի և Անգլիայի հավաքականները:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: Լրացուցիչ ժամանակում գոլ չի գրանցվել, և գործը հասել է 11 մետրանոցներին: Արդյունքում Անգլիայի հավաքականը 11 մետրանոցներով վաստակել է քառորդ եզրափակչի ուղեգիր։

Back to top button