Քաղաքական

Վարչապետն այցելել է ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելել է Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատուն, հանդիպել դեսպան Ռիչարդ Միլսի հետ:

«Այսօր՝ ԱՄՆ Անկախության 242-ամյակի նախօրեին, դեսպան Միլսը պատիվ ունեցավ դեսպանատանն ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին», — ասված է ամերիկյան դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:

Back to top button