ԿարևորՔաղաքական

Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության

Մարտի 1-ի գործով նոր բացահայտումներ ու զարգացումներ: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը Ռադիոլուրի հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արդեն իսկ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության. նրան ծանուցագիր է ուղարկվել:
Լուրը ՀՔԾ-ն չի հերքում՝ Ռադիոլուրի հարցման ի պատասախան կառույցի լրատվական ծառույթունից փոխանցեցին, որ պաշտոնաական հայատարություն առայժմ չի տարածվի:

Մինչ այդ Քննչական Ծառայությունը նաեւ տեղեկացնում է, որ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Back to top button