Հասարակություն

ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Նարինե Մարգարյանը

հրապարակված 12․00

լրացված 17․19

Վերջին շրջանում  կրքեր են բորբոքվում   Հայոց ցեղասպանության թանգարանի շուրջ. ինստիտուտի  նախկին ղեկավարը, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ու կրթության նախարարության ներկայացուցիչները  հեռակա թեժ բանավեճի մեջ էին: Բաց նամակներում փոխադարձ մեղադրանքներ ու սպառնալիքներ էին հնչում: Այսօր իրավիճակը որոշակիրոեն հանգուցալուծվել է.  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գիտխորհրդի քարտուղար Նարինե Մարգարյանը։ Որոշումը կայացվել է  թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ:

Օրերս Հայոց ցեղասպանության-թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում սկանդալային գրառում էր  կատարել՝ կրթության նախարար Արայիկ Հարությունյանին և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին մեղադելով  իր բացակայության ընթացքում իր աշխատասենյակ ներխուժելու, իրերին  իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մեջ։  Հովհաննիսյանն ի պատասխան  Դեմոյանին սթափվելու կոչ էր արել և հիշեցրել, որ  նա  թանգարան-ինստիտուտում այլևս որևէ իրավաբանական կարգավիճակ չունի։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի  պաշտոնը թափուր էր   2017 թվականի փետրվարից, երբ լրացել էր նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի պաշտոնավարման ժամկետը։ Այսօր  թանգարան- ինստիտուտի  շուրջ ստեղծված իրավիճակը որոշակիորեն    հանգուցալուծվեց:

Գումարվել էր  հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում տնօրենի պաշտոնակատար է  նշանակվել ինստիտուտի գիտխորհրդի քարտուղար Նարինե Մարգարյանը:  Նա   ընտրվել է   բաց քվեարկությամբ, նախորդ 14 տարիների աշխատել է ինստիտուտում:

Կրթության և  գիտության փոխնախարար Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս նշանակումը 2 ամիս ժամկետով է,  մինչև համապատասխան ընթացակարգով տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթ  կհայտարարվի և հոգաբարձուների խորհուրդը կընտրի տնօրեն։ Հովհաննիսյանը ասում է, որ Նարինե Մարգարյանի նշանակումը պատահական չէր:

Նարինե  Մարգարյանը ասում է,  որ թանգարանում ստեղծված իրավիճակին ծանոթ է տեղյակ  է  նաև  խնդիրներին ու անցուդարձին:

Տնօրենի ժամանակավոր  պաշտոնակատարը  ասում է, որ երկու ամիս  հետո չի մասնակցելու տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին: Անգամ չի որոշել,  այս  երկու ամիսների ընթացքում կզբաղեցնի՞ արդյոք տնօրենի աշխատասենյակը, թե ոչ: Աբգարյանը սակայն բացառել է, որ  իր նկատմամբ Հայկ Դեմոյանը կարող է ճնշումներ գործադրել, ինչպես եղել նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Վարդանյանի դեպքում, ով անսպասելի հրաժարական տվեց:

Ի դեպ  փոխնախարար Հովհաննես Հովհանիսյանը անդրադարձավ  Հայկ Դեմոյանի բարձրացրած հարցերին, մեղադրանքներին: Նա նշեց, որ  Դեմոյանի հետ  երբեք խնդիրներ չի  ունեցել, անձնապես իրեն չի էլ  ճանաչում:

Դեմոյանը,  սակայն,  հայտարարել էր, որ խայտառակ փաստեր է  հրապարակելու ու խոստացել էր միջազգային սկանդալ:

Կրթության փոխնախարարն  ասում է, որ  չնայած տարաձայնություններին, տնօրենի  մրցույթին կարող է մասնակցել նաև ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։ Դեմոյանը, սակայն,  չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը։

Եվս մեկ նիստ կկայանա հուլիսի 16-ին,  որի ընթացքում կքննարկվեն կազմակերպչական ու ընթացիկ հարցեր:   Կհայտարարվի նաև  տնօրենի ընտրության օրը: Առաջադրված թեկնածուներից մեկին կընտրեն հոգաբարձուների խորհրդի անդամները:

Ցուցադրել ավելի
Back to top button