ԿարևորՀասարակություն

Խուզարկություն է իրականացվում «Սպայկա» ՍՊԸ-ում. ՊԵԿ

2018 թվականի հուլիսի 3-ին, օրենքով սահմանված կարգով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման և օպերատիվ հետախուզության վարչությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություն է իրականացվում  «Սպայկա» ՍՊԸ-ում:

Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նշվում է նաև, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ցուցադրել ավելի
Back to top button