ԿարևորՀասարակություն

Հայկական կողմը ևս ակտիվորեն ամրապնդում է իր դիրքերը․ Արծրուն Հովհաննիսյան


Նախիջևանի ուղղությամբ հակառակորդի դիրքերի ամրապնդպամ թեմայի շուրջ այսօր բուռն քննարկում է ծավալվել Միջազգային և անվտանգության  հարցերի հայկական ինստիտում:

ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը փորձել է հասկանալ,  թե ինչու չեն պատժվել այն զինվորականները,  որոնք թույլ են տվել ադրբեջանական դիրքերի տեղաշարժը: ՊՆ մամուլի խոսնակն էլ բացատրել է, որ այնպես չէ, թե հայկական կողմն իր դիրքերն ըստ անհրաժեշտության չի տեղաշարժում:

Երասխից Սիսիան կամ Գորիս որևէ միլիմետր ուղիղ նշանառության տակ չէ ՝ ասել է Հովհաննիսյանը:

 

Նախիջևանյան ուղղությամբ հայկառակորդի տեղաշարժերի հարցը շարունակում է  բուռն քննարկումների առարկա մնալ: Ադրբեջանական կողմը սեփական հանրությանը ներկայացնում է իր հաջողություններն ու  հայկական կողմի  պարտությունները, սակայն իրականությունն այլ է, Բաքուն փորձում է մոլորեցնել իր  հանրությանը՝ ասում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը.

“Փորձում են ավելի շահեկան դիրքեր դնել, դա իհարկե մեծացնում է լարվածությունը, բայց ցանկացած զինվորականի համար  ավելի կանխատեսելի է դարձնում հակառակորդի բնագիծը: Այնպես չէ որ դա սկսել է ադրբեջանական կողմը”:

Նա չի բացառում Բաքվի  հնարավոր հեռահար նպատակները, բայց  վստահեցնում է՝ հայկական կողմը ակտիվորեն նոր զինտեխնիկա է ձեռք բերում ու եթե նախկինում ռազմական բալանսը զգալիորեն  խախատված էր՝ հօգուտ Ադրբեջանի, ապա այսօր պատկերն այլ է:   Արծրուն Հովհաննիսյանի այս պարզաբանումից հետո թեժ բանավեճ սկսվեց:

Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանին հետաքրոքրում էր,  թե ինչու է հակառակորդին թույլ տրվել դիրքային առաջխաղացում ունենալ:

” Երբ են եղել այդ առաջխաղացումները, քանի դիրք կա այսօր նոր դիրքերում  որից նշանառության տակ է գտնվում Երասխ-Սիսիան ճանապարհը”:


Արծրուն Հովհաննիսյանի պատասխանը չուշացավ՝ հայկական տարածքներն այդ դիրքերի  ուղիղ նշանառության տակ չեն:

“12.7 մմ Արենիի արևելյան գյուղերի հողատարածքների ուղղությամբ  միայն կարող են նշանառել:  Դիրքային առաջխաղացում եղել է, ու ենթակառուցվածքներ կան, բայց դրանց գոյությունը ձյան հետ կփլուզվի կգնա: Մենք էլ ենք առաջ տվել դիրքեր”:

“Դավիթ ինչու է թույլատրվել առաջխաղացում”:

Հարցին միջամտեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, բայց  Շահնազարյանը կարծում է, որ պետք է պատժվեն բոլոր նրանք,  ովքեր թույլ են տվել հակառակորդի դիրքերի առաջխաղացումը:

“Կարող եք դիմել վերադասներին ու հարցնել թե այս սպան կամ այն սպան ինչու չի պատժվել: Սակայն չեմ կարծում որ այս իրավիճակում երկու ստորաբաժանում որ սողալով գնում դիրքա դնում՝ պետքա դատվի, որ չի կարողացել խոցել հակառակորդին”:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ ասում է՝ հստակ տեղեկություններ ունի՝ արբանյակից արված լուսանկարների ու տեսագրությունների տեսքով, որոնք ցույց են տալիս, որ դիրքերը առաջ են տրվել մայիսի սկզբին:

“Ճանապարհ են կառուցել  նրանք՝ Զանգակատնից մինչև Արենի”:

Ռադիլուրի հարցրին ի պատասխան,  թե արդյոք ստեղծված իրավիճակը քննարկվել է ՀԱՊԿ  ռազմաքաղաքական ղեկավարության հետ,  Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հարցը մշտապես քննարկվում է, բայց  ձեռնպահ մնաց ռուսական կողմի արձագանքների մասին մանրամասներ  հայտնել:

“Այո, բայց չեմ կարող մանրամասներ ասել”

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հնչած մտահոգություններին  ի պատասխան վստահեցնում է՝ վիճակը ստատիկ չէ և ժամ առ ժամ կարող է փոխվել, սակայն հստակ է, որ հայկական կողմը ևս ակտիվորեն ամրապնդում է  իր դիրքերն ու առաջ տանում դրանք:

Ցուցադրել ավելի
Back to top button