Քաղաքական

Ովքեր կմասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին

«Հայաստանի կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը այսօր  անդրադառձել է  իր նորաստեղծ կուսակցությանը և հայտարարել, որ պատրաստվում են  առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Դրանց մասնակցելու մտադրության մասին  խոսել են  մի քանի այլ նորսատեղծ ուժեր ևս: Քաղաքական ավելի մեծ փորձառություն ունեցող ուժերից երկուսը՝  ՀԱԿ-ը և ՕԵԿ-ը նույնպես  արդեն վստահեցնել են, որ առաջիկա ընտրություններին լրջորեն են նախապատրաստվում:

Մասնակցության ձևաչափերը, հնարավոր փոխակերպումները չեն շտապում հստակեցնել քաղաքական դաշտի գլխավոր խաղացողները:

Արմատականից, կառուցողականից մինչև  իշխանության հաճախորդ ընդդիմադիրներ. այս որակումները ստացել են տարբեր ժամանակների  ընդդիրմադիր գործիչները: Սակայն  թավշյա հեղափոխությունից  հետո քաղաքական դաշտում  անհասկանալի  իրավիճակ է՝   ո՞վ  է այսօր ընդդիմությունը կամ արդյո՞ք ունենք ընդդիմադիր ուժեր.

«Հայ կառուցողական կուսակացություն»-ը , որը  օրեր առաջ ազդարարեց իր մուտքը քաղաքական դաշտ, պատրաստվում է  մասնակցել առաջիկա խորհրդարանական  ընտրություններին: Կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանը կաշում է, որ ընդդիմություն կձևավորեն  այն ուժերը, որոնք ընտրությունների արդյունքում քիչ ձայն կհավաքեն:

Անդրեաս Ղուկասյանը մեղադրվում էր զանգածվային անկարգություններ կազմակերպելու մեջ և շուրջ երկու տարի անազատության մեջ էր: Վերջերս դատարանը  փոխեց նրա խափանման միջոցը: «Հայ Կառուցողական կուսակցություն»- ը  ստեղծվել է  «Նոր Հայաստան»  շարժման հիմքի  վրա: Կուսկացության առաջնորդն ասում է, որ մտադիր են  մասնակցել նաև ՏԻՄ ընտրություններին:

Վերջերս կալանքից ազատ արձակված մեկ այլ գործիչ՝«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը նույնպես  հայտարարել է, որ  պատրաստվում է մասնակցել գալիք ընտրություններին ՝ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված  «Սասնա ծռեր» խմբի հետ, միասին։

Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն  մեկ տարվա ընթացքում, այս մասին հայտարարել է  վարչապետ  Նիկոլ Փաշինյանը: Իր կուսակցության ՝ «Քաղաքացիական պայմանագր»-ի  մասնակցության ձևաչափի մասով էլ նշել , որ առայժմ  քննարկումները ընթանում են Ելք դաշինքի շուրջ:

Լրագրողները վարչապետից հետաքրքրվել էին, արդյո՞ք ընտրությունների ժամանակ կհամագործակցի նոր ձւավորված ուժերի՝ մասնավորապես  Ժիրայր Սեֆիլյանի ու Սասնա ծռերի հետ, Փաշինայնը շատ կտրուկ էր պատասխանել:

Ընտրություններին նախապատրաստվում են որ միայն նորաստեղծ ուժերը, այլ նաև քաղաքակն ճանապարհ անցած կուսկացությունները: Նախկին իշխանությունների օրոք արմատական ընդդիմության  դիրքերից հանդես եկող ՀԱԿ-ը անպայման մասնակցելու է ընտրություններին ՝ «Ռադիոլուրի» հետ զրուցում նշեց Արամ Մանուկյանը:

Մասնակցության մտադրության մասին արդեն բարձրաձայնում է ՕԵԿ-ը: Կուսակցության առաջնորդ  Արթուր Բաղդասարյանը հայտարել էր,որ Հ այաստանում ծավալված հեղափոխական իրադարձությունները ճանապարհ են բացում համարձակ փոփոխությունների համար և  նպաստավոր  են  քաղաքական առողջ մրցակցության համար:

Իսկ քաղաքական դաշտի գլխավոր խաղացողները  դեռևս չեն բացում փակագծերը: Եվ  այսօր դժվար է կանխատեսել, արդյոք կլիեն տրոհումներ,փոխակերպումներ ՝ թե հները կներկայանան նոր իմիջով:

Ցուցադրել ավելի
Back to top button