ԿարևորՀասարակություն

ՀՀ վարչապետի կոչի արձագանքները. 150 հոգի ներկայացել ու պատրաստ են ծառայել


Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն այսօր այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ տեղում ստուգելու 2018 թ. ամառային զորակոչի ընթացքը, իրականացվող աշխատանքները, զորակոչային գործընթացում ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը: 

ԳՇ պետը պատասխանել է նաեւ լրագրողների՝ զորակոչին առնչվող հարցերին: 

Արտակ Դավթյանը  տեղեկացրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի կոչից հետո, այս պահի դրությամբ, արդեն 300 զորակոչիկ է վերադարձել՝ ցանկություն հայտնելով ծառայել Հայոց բանակում:

150-ը նախկինում զորակոչից խուսափածներ են, որոնք ներկայացել են եւ պատրաստ են անցնելու ծառայության: ԳՇ պետը վստահեցրեց, որ զորակոչի հետ կապված այս պահի դրությամբ խնդիրներ չկան:

Ցուցադրել ավելի
Back to top button