ԿարևորՀասարակություն

Ավտովթար Գորիս-Երևան ավտոճանապարհին․ կա 4 զոհ

Հունիսի 30-ին` ժամը 22:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Դ., ծնված 1979 թ.) և «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Ա. Դ.-ը (ծնված 2009թ.) և Գ. Դ.-ը (ծնված 2003թ.) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գորիսի ԲԿ, իսկ Ս. Դ.-ը (ծնված 2008թ.) և Մ. Հ.-ը (ծնված 1979թ.)՝ Սիսիանի ԲԿ:

Բժիշկները Մ. Դ -ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, Ա. Դ.-ինը՝ միջին ծանրության, Ս. Դ.–ը և Մ. Հ.-ը մահացել են հոսպիտալացման ճանապարհին, իսկ Գ.Դ.-ը՝ ԲԿ-ում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Մ. Ա.-ի (ծնված 1981թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

Back to top button