Սպորտ

ԱԱ-2018-ը` առանց Մեսսիի. Ֆրանսիան 1/4 եզրափակչում է

ԱԱ-2018-ում մեկնարկեց փլեյ-օֆ փուլը: Առաջին 1/8 եզրափակչում մրցեցին Ֆրանսիայի ու Արգենտինայի հավաքականները: Դիտարժան ու գոլառատ խաղում հաղթանակ տարան Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները` առավելության հասնելով 4:3 հաշվով:

Հաշիվը բացեց Անտուն Գրիզմանը: Մեսսին և թիմակիցները հեշտ չհանձնվեցին ու երկրորդ կեսում արդեն հաղթում էին 2:1 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Դի Մարիան ու Մերկադոն:

Դեշամի ֆուտբոլիստները Արգենտինայի երկրորդ գոլից հետո արթնացան ու Մբապեի ֆանտաստիկ խաղի շնորհիվ 3 անգամ գրավեցին մրցակցի դարպասը: ՊՍԺ-ի ֆուտբոլիստը դարձավ դուբլի հեղինակ, մեկ անգամ էլ աչքի ընկավ Պավարը` ֆանտաստիկ գոլով:

Հանդիպման վերջում Ագուերոն միայն կրճատեց հաշվի տարբերությունը:

Ֆրանսիան դուրս է գալիս 1/4 եզրափակիչ, որտեղ կհանդիպի Ուրուգվայ-Պորտուգալիա զույգի հաղթողի հետ:

Աղբյուր՝ armsport.am

Back to top button