Հասարակություն

Սերժ Թանկյանը հայկական գորգ է նվեր ստացել

Ամերիկահայ հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանն իր Instagram-ի էջում պարբերաբար լուսանկարներ է հրապարակում Հայաստան այցից ու հայ քաղաքական գործիչների հետ հանդիպումներից:

Այս անգամ հայտնի երաժիշտը ցուցադրել է իրեն մատուցված նվերը՝ «Լոռի» անունը կրող գորգը:

«Մեգերյան ընտանիքը, ի նշան հարգանքի, Սերժ Թանկյանին է նվիրել իր արտադրության «Լոռի» գորգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»,- Մեգերյան ընկերության հրապարակումով կիսվել է Թանկյանը:

Back to top button