ԿարևորՀասարակություն

Կոնդի անծանոթ կառույցները

Երևանի հայտնի կապույտ մզկիթից բացի քչերը գիտեն, որ կա ևս մի մզկիթ, որը Կոնդում է, ու այնտեղ արդեն 90 տարի մարդիկ են ապրում:

 

Ես կանգնած եմ Երևանի ամենահին շենքերից մեկի կիսավեր պատերի մոտ: Կոնդի մզկիթը կառուցվել կամ վերակառուցվել է 17-րդ դարում: Մինչև 1920-ական թվականները ծառայել է իր նպատակին, ապա դատարկվել:

1926-27 թվականներին դատարկ մզկիթում բոլշևիկյան իշխանությունները թույլատրել են փախստական մի քանի ընտանիքի բնակվել: 16 ընտանիքից 5 սերունդներ դեռ այսօր էլ շարունակում են ապրել մզկիթում:

Կլարա Շաղբազյանը մզկիթի բնակիչներից է: Հիշում է մզկիթում անցկացրած դժվար օրերը, պատմում՝ տանիքն ինչպես է փուլ եկել:

Մզկիթի, առանց այն էլ կիսավեր պատերը, տանիքն ու ամեն անկյունը բնակիչներն օգտագործում են նպատակային: Մզկիթի մյուս բնակչի՝ Գարուշ Վարդանյանի  հետ ես բարձրանում եմ կիսափուլ տանիք, որտեղ մի ամբողջ այգի կա՝ լի մրգատու ծառերով:

90 տարվա մեջ մզկիթի բնակիչների կենցաղային պայմաններն այնքան էլ չեն փոխվել, խորհրդային տարիներին բնակիչներից շատերին առաջարկվել են բնակարաններ, 16 ընտանիքից գնացողներ եղել են, մնացածները՝ հրաժարվել: Երևի, ավելի լավ բնակարան ստանալու հույսով:

Իսկ այսօր մզկիթում ապրող բնակիչներից ոչ ոք տեղափոխվելու հույս չունի: Իրենց հույսն էլ մզկիթի պես կիսավեր է:

Ցուցադրել ավելի
Back to top button