Հասարակություն

Ի՞նչ ճակատագիր է սպասում ԵԿՄ- ին. ազատամարտիկներն առաջարկներ են ներկայացնում

Մանվել Գրիգորյանի հետ կապված  ԱԱԾ հայտնի տեսանյութի հրապարակումից հետո ԵԿՄ որոշեց  սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Իսկ ԵԿՄ  հիմնադիր նախագահ Արա Խուդավերդյանն էլ  հայտարարեց որ Երկրապահ կամավորների միությունում (ԵԿՄ) դավաճանություն է տիրում, որը պետք է մաքրվի։  Մաքրման ինչ ելքեր են առաջարկում ԵԿՄ-ականները։

 

ԵԿՄ հիմնադիր նախագահ Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորի Արոն, ասում է, որ իր ղեկվարության տարիներին ԵԿՄ- ում պատահական մարդիկ չէին հայտնվում, անդամատոմս ստանալու համար առանվազն 8 ամիս պետք  է   մարտական գործողությունների մասնակից լինեին, իսկ այսօրվա կառույցը  որևէ   կապ չունի իրական ԵԿՄ հետ: Կոռնիձորի Արոյին միացել են բազմաթիվ հրամանատարներ և անվանի ազատամարտիկներ։

ԵԿՄ-ականները  ասում են, որ  պետք է  լուծարել ԵԿՄ կառույցը, հրավիրել աուդիտ՝ ֆինանասական եւ գույքային ստուգումներ անցկացնելու նպատակով, վերանայել կանոնադրությունը, ստուգել պարգեւատրումները եւ դրանք հատկացնելու չափորոշիչները, կառույցի հիմքը դարձնել 1988-1994 թվականների պատերազմին մասնակցած ազատամարտիկներին։

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button