Մշակույթ

«Ոսկե ծիրան»- ը 15- րդ անգամ տոն կպարգեւի կինոսերներին

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը այս տարի տեղի կունենա հուլիսի 8-15-ը: Փառատոնի կազմակերպիչներն այսօր ներկայացրել են այս փառատոնի ծրագրերը: Արվել է ամեն ինչ, որպեսզի փակման և բացման արարողություններին կարողանան ներկա գտնվել բոլոր ցանկացողները՝ ասել են:

 

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկին մնացել են հաշված օրեր: Փառատոնի հանդիսավոր բացման և փակման արարողություններն այս տարի տեղի կունենան Արամ Խաչատրյան համերգասրահում: Բացման և փակման արարողություններին ներկա գտնվել ցանկացողների քանակը սովորաբար ավելի շատ է լինում, քան դահլիճում առկա տեղերը: Փառատոնի կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը հույս հայտնեց, որ այս տարի՝ 15 տարվա մեջ առաջին անգամ, բացման և փակման արարողություններին ներկա լինելու հնարավորություն կունենան բոլոր ցանկացողները:

Ինչ վերաբերում է բացման և փակման արարողություններին, կազմակերպիչները խոստանում են իսկապես տպավորիչ միջոցառում: Բացումը տեղի է ունենալու վարդավառի օրը՝ հուլիսի 8-ին, ժամը 20:00-ին: Կազմակերպիչները փորձել են անել ամեն ինչ, որ բացմանը կարողանան մասնակցել նաև ֆուտբոլասերները՝ հայտնեց բացման և փակման արարողությունների ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը:

Փառատոնը, բացի հիմնական ծրագրերից, ունենալու է նաև կից ծրագրեր։ Րաֆֆի Մովսիսյանը հայտնեց, որ լինելու են ցուցահանդեսներ, փառատոնի անցած պատմությունը՝ 15 տարին, ներկայացնելու են ոչ միայն տեսահոլովակների, որոնք կլինեն բացմանը, նաև ցուցահանդեսների միջոցով։ Նա նաև տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակում Հայաստան են գալու հայտնի ռեժիսորներ, որոնց հրավիրելու համար երկար տարիներ աշխատել են։ Հարգանքի տուրք կմատուցվի Ներսես Հովհաննիսյանին, Ալբերտ Մկրտչյանին և Արա Վահունուն 80-ամյա հոբելյանների կապակցությամբ: Փառատոնի  ավանդույթի համաձայն՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կտեղադրվեն նրանց պատվո աստղերը:

Ցուցադրել ավելի
Back to top button