ԿարևորՀասարակություն

Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանում քրիստոնեական օազիսներ են՝ Մառնելուլում ասել է դեսպան Սադոյանը

Գիտա էլիբեկյան-Թբիլիսի
Աննա Թանդարյան-Մառնեուլի

Ռադիոլուր


Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանում քրիստոնեության օազիսներ են՝ Մառնեուիի շրջանի հայաբնակ գյուղերի բնակիչների հետ հանդիպմանն ասել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը՝ մեջբերելով վրաց պատրիարք Իլիա Երկրորդի խոսքերը։ Վերջինս այցելել է Քվեմո-Քարթլի նահանգի Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղեր, ծանոթացել տեղացիների խնդիրներին։

 

Վրաստանի հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլիի շրջանը մոտ տասը հայկական գյուղ ունի։ Նրանից մի քանիսում հայերն ապրում են ադրբեջանցիների հետ կողք կողքի, երեխաները միասին սովորում են նույն դպրոցում։ Տեղացիները խոսում են Վրաստանի և հարևան երկրների քաղաքական իրադարձությունների մասին, սակայն հայ-ադրբեջանական հակամարտության հարցը փորձում են շրջանցել։

Մառնեուլիի շրջանի գյուղերի խնդիրները չեն տարբերվում Վրաստանի այլ շրջանների խնդիրներից․ միջգյուղային անմխիթար ճանապարհներ, ջրամատակարարում, գազիֆիկացում, դպրոցների շենքային պայմաններին և այլն։

Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանի այցելության առաջին կանգառները Հայաստանին սահմանակից Ախքյորփի, Չանախչի, Խոխմել, Ծոփ, Գյուլիբաղ և Խոժոռնի գյուղերն էին։ Այստեղ տեղացիների խնդիրներից մեկը  Հայաստանի հետ մոտ անցակետ չունենալն է։ Աղքյորփիում գործող անցակետը չի արդարացնում քարուքանդ ճանապարհի պատճառով։

Այնհետև դեսպանն այցելեց Դամիա գյուղ, ամենահայաշատ Շահումյան ավան, նաև Կարմիր և Միրզոևկա գյուղեր։ «Ծանոթացա առկա խնդիրներին և պետք է լծվենք դրանց լուծմանը։ Հարցերը կբարձրացնեմ վրացական իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներում»,- ասաց։

Ռուբեն Սադոյանն իր խոսքում նաև նշեց, որ «Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանում քրիստոնեության օազիսներ են»՝ մեջբերելով Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի խոսքերը։ Իսկ Մառնեուլիի շրջանի ղեկավարի պաշտոնակատար Զաուր Տաբատաձեն, որ այցի ընթացքում ուղեկցում էր դեսպանին, նշում է, որ Վրաստանի Մառնեուլի շրջանը հայերի, ադրբեջանցիների ու վրացիների խաղաղ համակեցության հաջող օրինակ է․

«Այստեղ էթնիկ և կրոնական բազմազանություն է։ Մառնեուլին հանդուրժողականության օոազիս է, որտեղ կողք կողքի խաղաղ ապրում են մահմեդականներն ու քրիստոնյաները։ Դա մեծ ձեռքբերում է»,- շեշտել է Տաբատաձեն։

Դեսպան Սադոյանը գյուղացիներին վստահեցրեց, որ նմանատիպ այցերը կրելու են պարբերական բնույթ, որպեսզի տեղի հայությունը մշտապես իր թիկունքում զգա Հայաստանի Հանրապետության աջակցությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button