ԿարևորՎերլուծականՔաղաքական

Նոր պատերազ՞մ, թե՞ նոր բանակցություններ. ի՞նչ է ցանկանում Ադրբեջանը ցույց տալ իր զորավարժություններով

Հայաստանում քաղաքական իրողությունների փոփոխություններից եւ Ադրբեջանում՝ եղած իրողություններն էլ ավելի ամուր հաստատելուց հետո ինչ փուլի մեջ կարող է մտնել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը: Սա հարց է, որի պատասխանը փորձում են գտնել շատերը: Այս պահին իրողությունն այն է, որ կողմերը փորձում են հասկանալ իրավիճակը: Այս հարցով նոր Հայաստանից հնչել է դեռեւս միայն մեկ հայտարարություն՝ Ղարաբաղին բանակցային սեղանին վերադարձնելու անհրաժեշտությունը: Ստեղծված իրավիճակում շատ վերլուծաբաններ խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել Ադրբեջանի անկանխատեսելիության վրա: Զգոնության կոչերը թերեւս պայմանավորված են հարեւան երկրի զորավարժությունների հետ: Փորձենք հասկանալ, թե ինչ կանխատեսումներ կան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված:

 

Նոր Հայաստանում եւ նոր Հայաստանի հետ ինչպիսին է լինելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: 2012-ից բանակցային իրական գործընթաց չի եղել, եղել են պարզապես ոչնչի չբերող հանդիպումներ: Սա փաստում են բազմաթիվ վերլուծաբաններ եւ քաղաքագետներ: Հայաստանյան ներքաղաքական փոփոխությունների այս փուլում առաջ է եկել նաեւ ղարաբաղյան հարցում իրավիճակ փոխելու հնարավորություն: Սրանից փորձելու են օգտվել հակամարտության բոլոր կողմերը:

Ադրբեջանը երկար սպասել չի ցանկանում. սա քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմունքն է:  Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահի կարծիքով՝ ժամանակն է հստակ մեսիջ ուղարկել Ադրբեջանին եւ կոնկրետ Իլհամ Ալիեւին: Քաղաքագետներն այսօր այնպիսի փակագծեր են բացում, որոնց մասին երբեք չեն խոսել, ինչպես իրենք են ասում, <<պոլիտկոռեկտության>> սկզբունքից ելնելով: Փորձում են այս անգամ էլ շատ չծավալվել, բայց եւ ներկայացնում են, թե ուր է տանում ստեղծված իրավիճակը: Իհարկե, առաջնայինը՝ գնում ենք բանակցությունների՝ աչքի տակ ունենալով նաեւ այլ զարգացումներ: Գոյություն ունեցող սահմանների շրջանակներում փոխզիջում ասվածը խախտելու է բալանսը եւ հենց այստեղ է առաջ գալիս այն ստրատեգիան, որի մասին իրար մեջ մշտապես խոսել են քաղաքագետները, բայց երբեք չեն բարձրաձայնել:

Քաշաթաղի Բերձորը՝ Լաչինը, այն շրջաններից է, որը մշտապես ընդգրկվել է փոխզիջման ծրագրերում: Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ծնունդով հենց այդ շրջանից է եւ իր վերլուծություններում ունի նախանշած փոխզիջում կոչվածի <<կարմիր գիծը>>:

Պատերազմի վտանգ է տեսնում նաեւ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ <<Ելք>>-ից պատգամավոր Արամ Սարգսյանը: Արամ Սարգսյանը, ի դեպ, վերջին օրերին բազմաթիվ նամակներ եւ անգամ կոլեկտիվ առաջարկ է ստացել ԵԿՄ-ն գլխավորելու համար: Ինքն անձամբ նման հայտ չի ներկայացրել: <<ԵԿՄ նախագահ ընտրելու հարցին պետք է պատասխանի երկրապահի համագումարը>>,- ասում է:

Ցուցադրել ավելի
Back to top button