Հասարակություն

Մանվել Գրիգորյանի կենդանիները հարմարվում են նոր պայմաններին

Արդեն տասներորդ օրն է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում գտնվող առանձնատանը պահվող վագրն ու երկու արջերը կենդանաբանական այգում են՝ կարանտինի մեջ: Մյուս երեք արջերը՝ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադարամի արգելոցի տարածքում:

 

Կենդանաբանական այգու ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի փրկարար կենտրոնի կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանի հետ բարձրանում ենք կենդանաբանական այգու ամենաբարձր կետը՝ կարանտինի մեջ գտնվող վագրին ու երկու արջերին տեսնելու:

Արդեն տասներորդ օրն է վայրի կենդանիները փոխել են իրենց բնակության վայրը՝ ավելի լայն ու հարմարավետ տարածք են տեղափոխվել, բայց դեռ հարմարվելու խնդիր ունեն՝ ասում է կենդանաբույժը:

Նախ վագրի վանդակին ենք մոտենում, Հարությունն ինձ հորդորում է հնարավորինս հեռու մնալ վանդակից, չնայած կենդանին բավական հանգիստ է:

Արջերը, ի տարբերություն վագրի,  սննդից չեն հրաժարվում, հակառակը՝ ուտում են չափից մի փոքր ավելի շատ: Արջերից երեքը տարիքով փոքր են, կենդանիներին վայրի բնություն վերադարձնելու հույս դեռ կա՝ ասում է կենդանաբույժը:

Ի՞նչ միջոցներով են պահում կենդանիներին, պատասխանում է Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Մի քանի փաստաթղթային հարցեր, և կենդանիներն արդեն օրենքով իրենց խնամքին կհանձնվեն:

Մանվել Գրիգորյանի տարածքում  պահվել են նաև 100-130 տնային կենդանիներ: Դինգո կենդանիների խնամքի թիմի կամավոր Գոհար Մանուշակյանն ասում է՝ տնային կենդանիների դեպքում օրենքն այլ է, կենդանիներին խնամքի վերցնելը՝ ավելի դժվար:

Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում ընդհանուր առմամբ եղել են 5 արջ, 1 վագր, 5 տարբեր տեսակի շներ, 7-8 խառնածին բեզոարյան այծեր, 2 սիրամարգ, 10-ից ավելի ջայլամներ, կաքավներ և մեկ եղնիկ։

Ցուցադրել ավելի
Back to top button